Հրդեհ՝ «Մեյմանդար»-ի պահեստում․ ջերմահարվել է մոտ 1 տոննա բանջարեղեն
Դիտել նաև
Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով
Աշխարհը նոր տնտեսական ճգնաժամի առջև է կանգնա՞ծ
Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար
Հայաստանին ասում են՝ պետք է ինքնասպանություն գործես. Թաթուլ Մանասերյան
Հեղափոխությունից չարդարացված սպասելիքները մարդկանց նետեցին վարկերի, մոլախաղերի գիրկը. Վարդան Արամյան (տեսանյութ)
Փետրվարի 20-ին՝ ժամը 22:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայում գտնվող մրգի և բանջարեղենի պահեստում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղամթերքի շուկայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:56-ին: Շուկայում այրվել է պահեստային տարածքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 200 քմ) և ջերմահարվել մոտ 1 տ բանջարեղեն: