Արագածոտնի մարզպետն ազատվել է պաշտոնից
Այսօր ՀՀ Կառավարության նիստին Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:
«Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասվում է փաստաթղթում:
Zham.am

