Ամենանողկալին խոզի «մունդառ խասիաթով» ոչխարներն են «Հույժ գաղտնի» նկար․ «Բենթլի Սամոն․ 13 տարի անց» Վաղարշապատի ավագանու նիստում ՔՊ-ն շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել
22
ՔՊ-ն ու «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք 2026թ համար Փաշինյանը Ալիևին «երախտագիտություն հայտնելու» ավելի լավ տեղ չի գտել, քան՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը Երևանում 6 000 - 7000 բաժանորդ զրկվել է գազամատակարարումից Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը. գրոհը նախատեսվում է դեկտեմբերի 28-ին Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից Երախտագիտություն՝ ո՞ւմ անունից ՔՊ-ն ու «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք 2026թ համար Ուիտկոֆ.Ուկրաինայի պատվիրակությունը Ֆլորիդայում արդյունավետ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և Եվրոպայի ներկայացուցիչների հետ Պուտինը հայտնել է, թե ինչու է խաղաղության մրցանակ շնորհել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդներին, Թրամփն ու Փաշինյանը երևի կնեղանան Ամենանողկալին խոզի «մունդառ խասիաթով» ոչխարներն են ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) 607 մլն դրամ՝ չվառվող-փչացած տոնական զարդարանքի և միջոցառումների համար (տեսանյութ) Ալիևը չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Փաշինյանը Ալիևին «երախտագիտություն հայտնելու» ավելի լավ տեղ չի գտել, քան՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը Հանցավոր կազմակերպության ղեկավարի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանք․ ՔԿ Երևանում 6 000 - 7000 բաժանորդ զրկվել է գազամատակարարումից «Հույժ գաղտնի» նկար․ «Բենթլի Սամոն․ 13 տարի անց» Մեզ սպառնացել են՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ. հոգեւորական Վաղարշապատի ավագանու նիստում ՔՊ-ն շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք. Սուրբ և Անմահ Պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը». Գեղամ Մանուկյանին պատասխանել են ԱԱԾ-ից՝ այս հիմնավորմամբ խմբագրվում է պատարագի տեքստը Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Իշխանությունը փորձում է լեգիտիմացնել ՀՀ ազգային շահերին չհամապատասխանող գործընթացները

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ու գիտական և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Սա՝ այն ֆոնին, երբ շատ այլ փորձագիտական շրջանակներ դեմ են արտահայտվում նման ձևով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վերոնշյալ հանդիպումը ավելի լայն համատեքստում է դիտարկում: Զուգահեռ անցկացնելով նաև նման այլ հանդիպումների ու ձևավորված հանձնաժողովների հետ՝ նա «Փաստի» հետ զրույցում նշել է. «Ընդհանրապես, տարբեր շրջանակների հետ հանդիպումների այդ գործիքակազմը, ինչ-որ հանձնաժողովներում նաև ընդդիմադիրներին ներգրավելու փորձերը մեկ հիմնական նպատակ ունեն, այն է՝ լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերին չհամապատասխանող գործընթացները, որոնց նախաձեռնողն ու իրականացնողը գործող իշխանությունն է: Դիցուք՝ օրեր առաջ, մեկուկես տարի ուշացումով, փաստորեն, ԱԺ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Նախ՝ ինչո՞ւ այսքան ուշ: Միգուցե մեկուկես տարին իշխանություններին պետք էր մաքրելու կամ փաստաթղթային «չիստկաներ» անելո՞ւ համար, որովհետև կան հարյուրավոր պնդումներ առ այն, որ պատերազմի ժամանակ առկա քաոսի համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու՝ ամենաբարձր ռազմաքաղաքական ղեկավար շրջանակներից: Այսինքն, միգուցե այդ մեկուկես տարին պետք էր, որ պատերազմի հետ կապված բոլոր փաստաթղթային էլեմենտները, այսպես ասած, զտվեն, որ հետագայում խնդիրներ ի հայտ չգա՞ն»:

Քաղաքագետը հաջորդ հարցադրումն արեց. ինչո՞ւ էր անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն այդքան ծանր տանում, որ ընդդիմությունը չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին. «Աբսուրդի ժանրի շրջանակներում է՝ ստեղծել հանձնաժողով, որտեղ պետք է քննվի մի գործընթաց, որի հիմնական մեղավորը և պատասխանատուն, տվյալ քաղաքական ուժի ձևակերպմամբ, հենց ինքն է: Պատկերացնենք, որ սարքել են շենք, որի ճարտարապետն ու «պրարաբն» իրենք են: Շենքը փլվել է, զոհեր են եղել, բայց հենց իրենք են հետաքննում իրենց իսկ մեղավորության աստիճանը:

Այդ հետաքննությունն օբյեկտիվ կլինի՞: Եվ, վերջապես, ինչո՞ւ այդքան էմոցիոնալ արձագանք եղավ ընդդիմության չմասնակցելուն:Չէ՞ որ ընդդիմությունն ԱԺ-ում շատ այլ գործընթացների ևս չի մասնակցում. կա՛մ բոյկոտում է, կա՛մ քննադատում է: Խնդիրն իրականում շատ պարզ է: Ընդդիմության մասնակցությունը այստեղ անհրաժեշտ էր, որ հանրային ընկալման առումով հանձնաժողովի՝ արդեն նշանակած մեղավորների վերաբերյալ դիտարկումները լեգիտիմ լինեն: Ի դեպ, հանձնաժողվի նիստի ու դրան հաջորդած ասուլիսի ժամանակ Ա. Քոչարյանն ու իշխող ուժի պատգամավորներն անընդհատ խոսում էին փորձագիտական ներգրավվածության մասին: Նրանք խոսում էին այն փորձագետների մասին, որոնք 44 օր բավականին հաջողությամբ կարողացան սուտ, կեղծիք ու մանիպուլ յացիա տարածել: Նրանք այդպիսով սպասարկում էին գործող իշխանության դավադիր պատերազմը, որտեղ ՀՀ ԶՈւ-երի առաջ Արցախը ու նրա հարակից տարածքը պահելու հրաման դրված չէր: Այսինքն, այդ հանձնաժողովը լեգիտիմ չէ, և նրա ցանկացած եզրակացություն անգամ հանրային ընկալման տեսանկյունից ոչ օբյեկտիվ ու կողմնապահ է լինելու, ինչը շատ տրամաբանական է. հանցագործը չի կարող հանձնաժողով ստեղծել, որ հետաքննի հանցագործության մեջ իր ներգրավվածության աստիճանը և իր պատասխանատվության չափը»:

Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով թուրքագետների հետ ԱԳ նախարարի հանդիպմանը, հիշեցրեց, որ նմանօրինակ դեպքեր էլի են եղել, երբ ինչ-ինչ շրջանակների հետ հանդիպումների ֆոտոները հանրայնացնելով՝ փորձել են հեղինակազրկել նրանց. «2020-ին գործող վարչապետը իրականում հանդիպում խնդրեց ԳՇ անձնակազմի հետ, ինչից հետո վիդեոկադրեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ ԳՇ ինչ-ինչ շրջանակներ ոտքի են կանգնում, երբ Փաշինյանը մտնում է խորհրդակցությունների սենյակ: Դրանից հետո ԳՇ-ի և գեներալիտետի հեղինակազրկման արդեն զանգվածային վերաբերմունքի դրսևորման ականատես եղանք: Այդ նկարի ու այդ տեսանյութի նպատակը հենց հեղինակազրկումն էր: Թուրքագետների հետ վերջին հանդիպումը կարելի է նաև այդ համատեքստում դիտարկել»: Քաղաքագետը շեշտեց՝ իրականում ակնհայտ է, որ Հայաստանը համաձայնում է Թուրքիայի օրակարգի անխտիր բոլոր էլեմենտներին. «Իսկ եթե ավելի կոնկրետ՝ արդեն համաձայնել է: Մյուս կողմից՝ հայկական կողմը բացառապես չի խոսում բոլոր այն ռիսկերի մասին, որոնք այդ գործընթացի արդյունքում կարող է ունենալ ՀՀ քաղաքացին, գյուղացին, մեր տնտեսությունը: Գործող վարչապետն իր հարցազրույցի ժամանակ շատ հպանցիկ գյուղատնտեսության ոլորտի որոշակի ռիսկերի մասին ձևակերպում արեց, բայց արագ անցավ թեմայից: Մեծ հաշվով՝ ունենք ուխտադրուժ, դավադիր գործընթաց, որին այս անգամ փորձել են մասնակից դարձնել ակադեմիական վաստակաշատ շրջանակների՝ փորձելով արդեն իրենց միջոցով լեգիտիմացնել հայ-թուրքական օրակարգը»:

Ղևոնդյանի խոսքով, ՀՀ գործող վարչապետը շատ վաղուց է որոշել ամեն գնով մտնել հայ-թուրքական օրակարգի մեջ: «Սա է պատճառը, որ նա կուլ է տալիս թուրքական կողմի լկտի վերաբերմունքը: Վերջերս Չավուշօղլուն հայտարարել էր, թե «44-օրյա պատերազմը լավ դաս է հայերին»: Բացի այդ, Էրդողանը, իրենց պաշտպանության նախարարը և շատ այլ պաշտոնյաներ բազմիցս սպառնացել են ՀՀ-ին հերթական պատերազմով, եթե, իրենց ձևակերպմամբ, Հայաստանը խելքի չգա: Էլ չեմ խոսում Ալիևի անձնական վիրավորանքների մասին: Այսինքն, այս քաղաքական թիմը՝ ի դեմս վարչապետի, որոշել է ամեն գնով գնալ հայ-թուրքական մերձեցման՝ անտեսելով բոլոր հնարավոր ռիսկերն ու խնդիրները, որոնք կարող է ենթադրել այդ հարաբերությունների վերականգնումը: Առհասարակ, հայ-թուրքական հարաբերություններն անկասկած պետք է կարգավորվեն, սակայն այն գնով ու այն իրավիճակում, ինչպիսին այսօր մենք ենք, այդ հարաբերությունները Հայաստանի համար կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացն առավել մեծ աշխարհաքաղաքական խաղի տրամաբանության մեջ է:

«Թուրքիայի հետ հարևանություն, բարիդրացիություն անելու առաջնահերթ նպատակը ՌԴ-ին Թուրքիայով փոխարինելու հեռանկարի համատեքստում է: Սա շատ ավելի մեծ խաղի էլեմենտ է: Հիմա, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի գործող իշխանություններն օգտագործման գործիք են՝ աշխարհի ռազմավարական բալանսի փոփոխման տեսանկյունից: ՀՀ-ում գործող խմբակն իր առջև ՀՀ ազգային շահերը սպասարկելու խնդիր ամենևին չունի: Ավելին, եթե հետևենք Ալիևի հայտարարություններին ու հետո փորձենք մոնիթորինգ անել, կտեսնենք, որ դրանք երբեմն ուղղակի հրահանգ են ՀՀ գործող իշխանություններին: Ոչ հեռու անցյալում Ալիևը հայտարարեց, որ Հայաստանին ընդհանրապես բանակ պետք չէ, իսկ մենք այս պահին ականատես ենք լինում բանակի կազմաքանդման գործընթացին՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ: Մինչդեռ գործող իշխանությունն ունակ չէ ու նաև չունի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ռեսուրսը: Այդ անվան տակ պարզապես հինը քանդելու են, իսկ նորը սարքել չեն կարողանալու, ինչի հետևանքով բանակ չենք ունենա, ինչպիսի պատվեր և եկել էր Ադրբեջանից»,-նշեց քաղաքագետը:

Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ, Թուրքիայի հետ հարաբերություններն ուղղակիորեն առկախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից. «Անգամ կոմունիկացիաների բացումը Հայաստանի համար տնտեսական առումով շահեկան պայմաններ չի ստեղծելու: Բացվելու են այն կոմունիկացիաները, որոնք որևէ ազդեցություն չեն ունենալու ՀՀ տնտեսության վրա: ՀՀ-ում կառուցվելու են երկաթուղիներ, որոնց տնտեսական էֆեկտիվությունը մեզ համար 0 է լինելու: Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում, որ Հայաստանը որևէ պարագայում շահի: Կոմունիկացիաների բացման դեպքում իրենց համար իրավիճակ է փոխվելու, բայց մեզ համար՝ ոչ: Իրենց տնտեսական աճը և քաղաքական հեղինակության ավելացումը պայմաններ են ստեղծելու, ըստ որոնց, էլ ավելի ենք նրանցից կախվածության մեջ ընկնելու և, որպես պետություն, դադարելու ենք գոյություն ունենալ: Տեսեք՝ ինչ կատարվեց Աջարիայի հետ, որը, փաստացի, այսօր չկա: Վրաստանը շատ լավ հասկանում է, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան Աջարիան ևս իրեն բռնակցելու հավակնություններ է ներկայացնելու: Այսինքն, այս ամենը ուղղակիորեն կապված է տարածաշրջանում թուրքական ազդեցության ավելացման հետ: Իսկ Հայաստանի գործող իշխանություններն առանց թաքցնելու հայտարարում են, որ պետք է սպասարկեն նաև ադրբեջանական ժողովրդի շահը: Գործող վարչապետը հայտարարում է, որ Արցախը հայկական լինելու գործնական ու տեսական հնարավորություն չունի: Մեծ հաշվով՝ հրաժարվել է Արցախից ու բացառապես այլ երկրի օրակարգ է իրականացնում»:

Ալեն Ղևոնդյանի խոսքով, պետք է հասկանալ, որ Թուրքիան Հայաստանը ներսից է վերցնելու: «Այսինքն, Թուրքիան կարող է ահռելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնել հանրային վերահսկողության, հանրային կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում՝ սկսած կրթությունից, վերջացրած բիզնես խորհրդատվությամբ: Հայաստանում կարող է զանգվածային շինարարության գործընթացներ նախաձեռնել, բուհեր բացել, նաև ֆինանսական կազմակերպություններ ստեղծել ու ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել: Եվ շատ մարդիկ, որոնք պատմական հիշողության ներքո թուրքին թշնամի են համարում, գնալու են ու թուրքական այդ խաղի մեջ մտնեն: Թուրքերն էժան ապրանքով կարողանալու են մեզ գնել, էժան տոկոսադրույքով կարողանալու են փոխել մեր սկզբունքայնությունը: Մենք արդեն այսօր հանրային տարբեր ոլորտներում նման որոշակի վտանգավոր միտումներ ունենք, որովհետև մյուս կողմից էլ մարդիկ շատ են հոգնել լարվածությունից, սպառնալիքից ու այն անտերության զգացումից, որտեղ հայտնվել են վերջին մի քանի տարիներին: Այնպես որ, Հայաստանում Թուրքիայի համար էքսպանսիա իրականացնելու բավականին պարարտ հող եմ տեսնում: Հայաստանը կկարողանան ներսից վերցնել, եթե երկրում ֆունդամենտալ գործընթացներ՝ առաջին հերթին իշխանափոխություն տեղի չունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan