Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Պատերազմ Արցախում
Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար

Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է

2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարանը կեղծ տեղեկատվություն է տարածել, ըստ որի ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Իրականում նման բան տեղի չի ունեցել, քանզի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «ՍԴ աշխատակարգային որոշումներ» բաժնում այդ մասին որևէ որոշում չկա, չնայած այն բանին, որ այդ օրվա ամսաթվով հրապարակված են Սահմանադրական դատարանի մի շարք աշխատակարգային որոշումներ։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության արդյունքների հիման վրա պետք է կայացվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում, ինչպես դա տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին, երբ Սահմանադրական դատարանի «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանը (Microsoft Word - Sdav-24,25,26,27,28,29 (concourt.am)): Աշոտ Խաչատրյանի պարագայում նման որոշում չի կայացվել, հավանաբար, այն պատճառով, որ գոյություն չունի համանման որոշում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի «խելոք»-ները մտածել են, որ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ որոշում կայացնելուց կասկածի տակ կդնեն Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու փաստը, առանց հասկանալու, որ Արման Դիլանյանն արդեն իսկ ապօրինի է պաշտոնավարում այդ պաշտոնում, իսկ Աշոտ Խաչատրյանի պարագայում որոշում չկայացնելով, նա նույնպես չի կարող համարվել ՍԴ փոխնախագահ։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել համապատասխանաբար ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոններում։
 
Այդ առումով Աշոտ Խաչատրյանն ունի բավարար փորձառություն, քանզի մի անգամ արդեն հասցրել է ինքնահռչակվել ՍԴ նախագահի պաշտոնում 2020 թվականին, երբ իշխող վարչախումբը որոշել էր հակասահմանադրական և անօրինական ճանապարհով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ ապօրինաբար դադարեցնելով Սահմանադրական դատարանի օրինական ընտրված նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։
 
Հարկ է նկատել, որ անգամ այդ ինքնահռչակման հարցում Աշոտ Խաչատրյանը, ակնհայտորեն գտնվելով Նիկոլ Փաշինյանի ՍԴ գործուղված փաստաբան Վահե Գրիգորյանի ազդեցության տակ և կատարելով նրա հանձնարարությունները, ցուցաբերել է անփութություն՝ ակամայից ներքաշվելով մի գործընթացի մեջ, որի իրավական գնահատականից դժվար կարողանա մեկ օր խուսափել։ Խնդիրը կայանում է դրանում, որ իշխանությունների պահանջով Աշոտ Խաչատրյանը 2020 թվականի հունիսի 27-ին հանդիպում է ունեցել ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում ստորագրել է մարդկությանն անհայտ ձևաչափի «Հաղորդագրություն» կոչվող մի փաստաթղթի տակ՝ իբրև «ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող»։ Անգամ առաջին անգամ գործ քննող որևէ քննիչի Աշոտ Խաչատրյանը դժվար կարողանա բացատրություն տալ, թե ով էր իրեն ասել, որ ինքը նման կարգավիճակ է ստացել և իրավասու էր ստորագրել նման փաստաթուղթ։ Ստորագրությունից հետո, հավանաբար հասկանալով քննիչի հետ առերեսվելու հեռանկարը, Աշոտ Խաչատրյանը հրաժարվել է կատարել ՍԴ նախագահի պարտականությունները (այդ տիպի ենթադրյալ հանցագործությունը նկարագրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածով), սեփական նախաձեռնությամբ որոշելով նման գործառույթներ կատարել տխրահռչակ «Հաղորդագրություն»-ը ստորագրելուց մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի հուլիսի 20-ից։ Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 3-ից, երբ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակման հերթը հասավ Արման Դիլանյանին, Աշոտ խաչատրյանը վերստին հրաժարվեց ՍԴ նախագահի պարտականությունները կատարելուց (Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու որոշման բացակայության պայմաններում)՝ վերադառնալով իրեն հարազատ դարձած ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդված նկարագրությանը։
 
Եթե որևէ կենսագրագիր որոշի իր ստեղծագործական աշխատանքների շտեմարանը հարստացնել Աշոտ Խաչատրյանի կենսագրության ուսումնասիրություններով, ապա հատուկ ջանքեր պիտի գործադրի իր ընթերցողներին բացատրելու համար, թե ինչ հրաշքով ու բացառիկ տաղանդով օժտված մարդը կարող էր տնտեսագետի համալսարանական և ասպիրանտական կրթությամբ հարկային ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո, ինչ-որ մի օր ոչ միայն դառնալ մասնագիտությամբ իրավաբան, այլև շարունակել իրավագիտության մեջ իր նվաճումները՝ ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում։ Ավելին, ՍԴ կայքում Աշոտ Խաչատրյանի կենսագրության մեջ նշված է նրա ՀՀ վաստակավոր իրավաբան լինելու մասին, որը, բացի իր կենսագրությունից որևէ այլ աղբյուրում, այդ թվում ՍԴ նախկին կայքում, ՀՀ Նախագահի որևէ հրամանագրում հնարավոր չեղավ գտնել։
 
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ՍԴ փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։ Ի դեպ, օրենքով ՍԴ փոխնախագահը որևէ իմաստով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, բացառությամբ այն դեպքի, երբ ՍԴ նախագահի բացակայության ժամանակ ժամանակավորապես կատարում է նրա լիազորությունները, սակայն ողջ ժամանակ ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան Սահմանադրական դատարանի մյուս դատավորները։ Ստացվում է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Աշոտ Խաչատրյանին այս անգամ ինքնահռչակվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում, ստանալ հարկատուների հաշվին ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, որ 2020 թվականին իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու պատասխանատվությունը և օգնել Սահմանադրական դատարանում իշխանազավթման գործընթացին։
 
Վերջում մի փոքրիկ տեղեկանք «Բարձր դատարան»-ի մտքի մոհիկանների համար։
 
Համաձայն ՀՀ Սահմանադրության 170 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդված 2-րդ մասով սահմանվում է, որ իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ:
 
Ոչ միայն վաստակավոր, այլև սովորական իրավաբանի, նույնիսկ տառաճանաչ յուրաքանչյուր մարդու համար ոչ մի ջանք չի պահանջվի, հասկանալու համար հայերեն գրված այս պարզ ձևակերպումները, համաձայն որոնց, ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու Սահմանադրական դատարանի քվեարկության արդյունքների վրա հիմնված պետք է կայացվեն ՍԴ աշխատակարգային որոշումներ։ Դա Սահմանադրության և սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջ է։ Քանի դեռ չկան ՍԴ աշխատակարգային որոշումներ Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու և Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին, այդ երկու գործիչների գործողությունները դեռ երկար ժամանակ մնալու են մեկ այլ իրավակարգավորման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանությունը յուրացնելու» 300-րդ հոդվածի ձևակերպումների տիրույթում, որոնց համար նախատեսվող պատժի չափը տատանվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկման միջակայքում, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է այդ պաշտոններում պաշտոնավարման ժամկետը։ Հավանաբար, մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը՝ «Ապագա կա» ասելով այդ ապագան նկատի ունի, որի մեջ իր հետ ներքաշել է հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացի այլ՝ վաստակավոր և անվաստակ մասնակիցների։
 
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>