«Արմնյուզ» հեռուստաալիքը զրկվեց լիցենզիայից, իսկ «ԱրմնյուզFM»-ը վերադարձել է եթեր
Դիտել նաև
Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու
Հուլիսի 29-ին, ժամը 24:00-ից Երկիր Մեդիան կլինի հանրապետական եթերում
«Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը
Իշխանությունները՝ ընդդեմ լրատվամիջոցների
Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը․ «Մեդիա պաշտպան»
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրավիրված նիստի ժամանակ որոշում է կայացվել, որի համաձայն «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան հետ է կանչվել։ Այս մասին լրատվամիջոցներ հայտնել են ՀՌՀ-ից։
ՀՌՀ-ից հայտնել են՝ «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ, որ վերադառնում է եթեր։
Ավելի վաղը հայտնել էինք, որ 5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, և թե՛ ռադիոյի լիցենզիայի գործողությունը։
Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիա»-ն, որի կազմում ընդգրկված են «Արմնյուզ» հեռուստաալիքը, Tert.am-ը, «ԱրմնյուզFM»-ը, օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունը։