Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Նախարարը պետք է հասկանա, որ դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու. դատավոր Նախշքարյան

Դատական իշխանությունների շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։

- Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե կոպիտ հաշվարկով Հայաստանում 40 կոռումպացված դատավոր կա։ Այսպիսի բովանդակության հայտարարություններ գործադիրի կողմից պարբերաբար են հնչեցվում, արդյո՞ք սրանով դատավորներին չեն զրպարտում։

- Պետք է նշեմ, որ սույն թվականի փետրվարի 11-ին Factor.am լրատվամիջոցին տրված հարցազրույցում եւ փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի միջոցով հեռարձակված ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Արդարադատության նախարարը չափազանց անկեղծ է գտնվել եւ իրերը ներկայացրել է այնպես, ինչպես ինքն է տեսնում՝ առանց մտահոգվելու, որ որպես հանրային ծառայող` պետք է դրսեւորի քաղաքական չեզոքություն եւ իր գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի իր անկողմնակալությունը, թեեւ պարտավոր էր պահպանել այդ սկզբունքները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն։ Նրա ներկայացրած գաղափարների առնչությամբ ինձ մոտ մի շարք հարցեր են առաջանում:

Օրինակ,

արդյո՞ք իր կողմից հնչեցրած 40, իսկ վերջին հարցազրույցի համաձայն` 39, դատավորների մեջ ընդգրկված եմ նաեւ ես` հաշվի առնելով,որ իմ նկատմամբ իր կողմից հարուցվել է թվով երեք կարգապահական վարույթ,

արդյո՞ք այն պահին նա` որպես ՄԻՊ գործելիս, երբ ներկայացրել է այս թիվը, ես եղել եմ պաշտոնավարող դատավոր,

արդյո՞ք ես հանդիսանում եմ իր կողմից մատնանշած «կաստայի» կամ, եթե կուզեք, «բանդայի» անդամ,

ադյո՞ք իր հարցազրույցներում դատավորներին «հանցագործ» պիտակավորելիս նա նկատի է ունեցել նաեւ ինձ։

Այս բոլոր հարցերը, վստահ եմ, առաջանում են ոչ միայն ինձ մոտ եւ ակնկալում են պատասխաններ, որոնց, ինչպես հասկացա, նախարարը պատրաստ չէ պատասխանել։

Եթե նախարարըպատրաստ չէ անուն առ անուն թվել այն բոլոր դատավորների անունները, որոնց նման ցածրորակ պիտակավորում է տալիս, ապա պետք է բարի լինի եւ իր հանրային խոսքում գտնվի կոռեկտ, զուսպ, հանրային պաշտոնատար անձին վայել վարքագիծ դրսեւորել եւ դադարեցնել հեղինակազրկել դատական իշխանությունը, առավել եւս, որ այն պարտավոր է անել «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն։

Անդրադառնալով ավելի առարկայական Ձեր հարցին` հայտնեմ, որ պաշտոնավարող Արդարադատության նախարարի բոլոր գործողությունները փորձ է կատարվում մատուցել հասարակությանը հակակոռուպցիոն պայքարի շղարշի տակ, բայց իմ անձական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արդարադատության նախարարի կողմից առնվազն 2021 թվականի ընթացքում բերված 18 կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններից եւ ոչ մեկը չի բերվել կոռուպցիայի մեջ մեղադրելու, կոռուպցիոն սխեմաների բացահայտման կամ որեւէ այլ էհիմքով, որը կառնչվեր նախարարի կողմից հռչակած «կոռուպցիայի դեմ պայքարին»։

Վերը հիշատակված երկու հանրային ելույթներում նախարարը փորձ է կատարում պախարակել փաստաբանական համայնքին, որը բաժանում է «փող տանող-բերողների» եւ «լավերի», Բարձրագույն դատական խորհրդի գիտնական եւ դատավոր անդամներին՝ բաժանելով «լավերի» եւ «վատերի», դատավորներին փորձում է բաժանել նույնպես «լավերի» եւ «վատերի»։

Ընդ որում, իր պատկերացմամբ «լավ»-ն ու «վատ»-ը պետք է որոշի ինքը՝ Արդարադատության նախարարը։ Իրեն թույլ է տվել նսեմացնել այն դատավորներին, որոնք, օրինակ, քննադատել են իր կողմից նախաձեռնված օրենքի նախագիծը, առանց անունները նշելու «կաստա» է անվանել դատավորների, որոնք ներկայացրել են առարկություններ նրա կողմից Բարձրագույն դատական խորհրդում հարուցված միջնորդության դեմ եւ այլն։ Նաեւ վերջին հարցազրույցում հայտնել է, որ դատական իշխանությունում կան «գրպանային դատավորներ»՝ դարձյալ անունները չնշելով։

Այսինքն, Արդարադատության նախարարն իր առաքելությունը տեսնում է դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ` ամենօրյա կտրվածքով նրանց հասցեին եւ ողջ դատական իշխանության հանդեպ նսեմացնող ու նվաստացնող արտահայտություններ կատարելով։ Հավանաբար, պարոն նախարարը չի պատկերացնում պաշտոնատար անձի համար այլ գործելաոճ, քան ինչ-որ իմաստով «գրպանային» դառնալը։

Արդարադատության նախարարի նման վարքագիծը ոչ միայն վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, այլ նաեւ իր մեջ պարունակում են վտանգներ` ուղղված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության անկախության ոչնչացմանը։

- Տիկին Նախշքարյան, տպավորություն է, որ գործադիրը ցանկացած լծակ օգտագործում է դատական իշխանությանը ճնշելու համար, ի՞նչ կասեք այդ առումով։

- Այո, ասեմ ավելին՝ լծակ չունենալու դեպքում նախաձեռնում է օրենսդրական «բարեփոխումներ»՝ թաքուն, առանց համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելու, նման լծակներ ստեղծելու համար: Նախարարը պետք է հասկանա, որ դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու:

Ինչպես ճիշտ նշեցիք, մի խումբ դատավորներ հանդես եկան հայտարարությամբ, որ Արդարադատության նախարարը չարաշահում է կարգապահական վարույթների հարուցման գործիքը, որն անթույլատրելի է ժողովրդավար պետությունում։ Այդ հայտարարությունը հենված է ինչպես Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, այնպես էլ ԳՌԵԿՈ-ի եւ ՄԱԿ-ի իրավական հարցերով հանձնաժողովի զեկույցներին /առաջարկություններին/։ Ընդ որում` այն պարագայում, երբ օրենքով նախատեսված կարգով գործում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որի կազմում է նաեւ հասարակության ներկայացուցիչը, նախարարի կողմից իր լիազորությունների նման չարաշահումը եւ օգտագործումը դատավորների նկատմամբ ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատավորների անկախությանը։

Այս առումով ցանկանում եմ մեկ բան եւս ավելացնել․ Արդարադատության նախարարը 14.02.2022 թվականի ասուլիսի ընթացքում բոցաշունչ կերպով ներկայացրել է, թե որքան անթույլատրելի է դեռեւս դատարանների վարույթներում գտնվող ընթացիկ գործերով կարծիք արտահայտել։ Բայց ասեմ, որ նույն նախարարը հարուցել է երեք կարգապահական վարույթ անձամբ իմ նկատմամբ, որոնցից երկուսը ընթացիկ գործերով, եւ իր կողմից ներկայացված ողջամիտ թվացող վերլուծությունը նման գործիքակազմի անթույլատրելիության մասին իրեն բոլորովին չի խանգարել դիմել այդ գործիքակազմին։

Վերոհիշյալ հանրային ելույթներն անձամբ ինձ խնդրահարույց են թվում եւ անկողմնակալ դիտորդին կարող են թվալ դատական իշխանությանը հեղինակազրկելուն եւ դատական իշխանությունը անկախությունից զրկելուն միտված գործողությունների շղթայի մաս:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>