Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է «սառը պատերազմի» ժամանակների պահանջներ ներկայացնելու մեջ
Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայի անվտանգությունը «սառը պատերազմը» հիշեցնող պահանջներով վտանգելու մեջ, հայտնում է AFP-ն։
Մյունխենի համաժողովի բացման ամենամյա եռօրյա արարողությունից առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն ասել է, որ Մոսկվան պետք է «լուրջ քայլեր ցույց տա լարվածության ապաէսկալացման ուղղությամբ»: «Ուկրաինայի հետ սահմանին զորքերի աննախադեպ տեղակայմամբ եւ «սառը պատերազմի» պահանջներով Ռուսաստանը մարտահրավեր է նետում եվրոպական խաղաղության կարգի հիմնարար սկզբունքներին»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ համաժողովը հնարավորություն է տվել «քննարկել, թե ինչպես է հնարավոր երկխոսության տրամաբանությամբ հակազդել բռնության սպառնալիքների եւ ռազմական էսկալացիայի տրամաբանությանը։ Նույնիսկ փոքր քայլերը դեպի խաղաղություն ավելի լավ են, քան մեծ քայլերը դեպի պատերազմ: Բայց մեզ նաեւ ապաէսկալացմանն ուղղված լուրջ քայլեր են անհրաժեշտ Ռուսաստանի կողմից։ Բանակցելու պատրաստակամության մասին հայտարարությունները պետք է հիմնված լինեն բանակցությունների իրական առաջարկների վրա: Զորքերի դուրսբերման մասին հայտարարությունները պետք է հաստատվեն զորքերի՝ ստուգման ենթակա դուրսբերմամբ»:
Աղբյուր՝ News.am