ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան
24
Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Պատերազմ Արցախում
ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ

Ադրբեջանի՝ ԱՀ նախագահի դեմ ուղղված հայտարարությունը սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորումն է. հայտարարություն

ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը, ԱՀ  «Արցախի ժողովրդավարական» ու «Արդարություն» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի ու նրա պետականության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորում:

Չնայած ներքին քաղաքական կյանքում Արցախի Հանրապետության նախագահի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ առաջնորդվելով բացառապես հանրային ու պետական շահերով՝ չենք կարող անտարբեր մնալ Արցախի Հանրապետության պետականության ինստիտուտներից որևէ մեկի նկատմամբ բացահայտ ոտնձգության հանդեպ:

1990-ական թվականներից մեր ժողովրդի դեմ ագրեսիա սանձազերծած և այդ ընթացքում բազմաթիվ ռազմական հանցագործություններով հայտնի դարձած Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել իրենց մեղքերը: 2020 թվականի աշնանը պարտադրված նոր պատերազմի ու դրա արդյունքում ունեցած ծանր կորուստների խորապատկերի վրա Արցախի Հանրապետության նախագահի հանդեպ քրեական հետապնդման գործընթաց սկսելու հավակնությունների մասին հայտարարությունը ցինիկ մարտահրավեր է բոլոր այն կառույցներին ու երկրներին, որոնց ջանքերով կանխվել է նոր ցեղասպանություն իրականացնելու ադրբեջանա-թուրքական ծրագիրը:

Ստեղծված պայմաններում հորդորում ենք հայության բոլոր հատվածներին ու ազգային կառույցներին հակարշավ նախաձեռնել և Ադրբեջանի ձեռնարկած հերթական հակաարցախյան ահաբեկչական նկրտումների մասին իրազեկել բոլոր պատկան մարմիններին ու քաղաքական շրջանակներին: Կասկած չկա, որ այդ քայլով ադրբեջանական կողմը նպատակ է դրել արժեզրկել տարածաշրջանում կայունություն հաստատելու կոչված խաղաղարար ուժերի ջանքերը և նոր խոչընդոտներ ստեղծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մանդատ ունեցող Մինսկի խմբի համար:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում ենք գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ որպես պատերազմի իրական հանցագործների՝ միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու համար:

Կոչ ենք անում «խաղաղության դարաշրջանով» ոգևորված ուժերին սթափվել և կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգությունը սեփական ուժերով կազմակերպելու վրա:

Արցախի դեմ տարվող բոլոր ծրագրերը հայոց պետականության ամրությունը սասանելու միտում ունեն: Վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը հավատարիմ կմնա անցած տասնամյակների որդեգրած սկզբունքներին և արժանապատվորեն կհակազդի հակառակորդի կողմից նախաձեռնած սադրանքներին ու ահաբեկչական գործողություններին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>