ԱՄՆ-ում իրականացվել է վակուում տարածության մեջ ընթացքող գերարագ գնացքների համակարգի առաջին փորձարկումը
ԱՄՆ-ում Hyperloop One ընկերությունը իրականացրել է վակուում տարածության մեջ ընթացքող գերարագ գնացքների համակարգի առաջին փորձարկումը:
Корреспондент-ի ներկայացմաբ, ուղևորների փոխադրման համար նախատեսված գնացք-պարկուճը 113 կմ/ժամ արագություն է զարգացրել:
Նախատեսվում է արագությունը հասցնել մինչև 400 կմ/ժամի:
Փորձարկումն անցկացվել է դեռևս մայիսին, սակայն դրա արդյունքների մասին ընկերությունը միայն հուլիսին է հայտնել:
Ավելի վաղ հայտնի էր, որ Hyperloop-ի համար առաջին խողովակը կառուցվել է Նևադա նահանգում՝ մարտին, որի երկարությունը կազմում է 500 մետր, իսկ տրամագիծը` 3.3 մետր:
Zham.am