Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Գաղտնի պայմանավորվածությունների վարպետները

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մի քանի ամսից կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման չորս տարին։ Պետք է ընդունել, որ չորս տարին ահռելի ժամանակահատված է՝ պետության զարգացման ուղղությամբ համապատասխան վստահության հիմքեր ներդնելու ու կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու տեսանկյունից։ Իրականում նրան նույնիսկ չորս տարի պետք չեղավ երկիրն ամբողջությամբ անդունդը տանելու համար: Այս իշխանությունների՝ իրենց գործունեությունն ընդգծելու հիմնական փաստարկներից մեկը այն է եղել, թե իրենք առավել բաց, թափանցիկ ու հաշվետու են ժողովրդի առաջ, քան ընդհանրապես որևիցե իշխանություն։ Եվ ամեն անգամ այս հանգամանքը հատուկ շեշտվել է Փաշինյանի կողմից։

Բայց թափանցիկության շահարկումը գրեթե միշտ շղարշի դեր է կատարել, քանի որ վերջում պարզվել է, որ իշխանությունները հանրությանն այլ պատկեր են ներկայացնում, իսկ իրականում դրա հակառակ գործընթացների մեջ են քողարկված ձևով ներգրավված։ Իսկ ավելի ճիշտ՝ նրանք մինչև ականջները խրված են հանրությունից գաղտնի պայմանավորվածությունների ճահճում։ Փաշինյանն ասում է, թե իր նախկին ու ներկա խոսքերի մեջ եղած հակասությունն այն է, որ այն ժամանակ չեն իմացել կամ չեն հասկացել: Կատարյալ մանիպուլ յացիա: Նա, իր թիմով հանդերձ, միշտ խաբել է, խաբում է ու խաբելու է: Գրեթե բոլոր հարցերում: Օրինակ՝ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, թե «Վեոլիա Ջրի» հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։

Բայց, ինչպես տեսնում եք, ջրի գինն արդեն իսկ բարձրացել է։ Եվ այստեղ է, որ հարց է ծագում՝ արդյո՞ք մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն իսկապես եղել է, թե՞ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել, բայց սկզբից բոլորովին ուրիշ պատկեր են ներկայացրել։ Բայց սա, իրոք, չարյաց փոքրագույնն է այն գլոբալ հարցերի հետ կապված, որոնց առումով իշխանությունները խաբել են ու քայլեր ձեռնարկել «հպարտ քաղաքացիների» թիկունքում: Ասենք՝ նրանք պատերազմից հետո, միմյանց հերթ չտալով, հավաստիացնում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Սյունյաց աշխարհը ոչ միայն անվտանգ չէ, այլև կոնկրետ սպառնալիքների առաջ է կանգնած։ Իսկ դրանից հետո տեղեկացանք, որ Փաշինյանն անձամբ է զորքերին հետ քաշվելու հրաման տվել։

Ավելին՝ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցում բանավոր պայմանավորվածություններ կան, սակայն որոշ ժամանակ անց նշում, որ որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել։ Այս փաստերը ցույց են տալիս, թե որքանով են իշխանություններն անկեղծ, բաց ու թափանցիկ եղել հանրության նկատմամբ։ Հանրությանը մոլորեցնելու գործելակերպն ավելի ակնառու է դարձել հատկապես այն դեպքերում, երբ Հայաստանի արտաքին գործընկերներն ավելի ազնիվ են գտնվել մեր հանրությանը ճշմարտությունն ասելու տեսանկյունից, քան մեր իշխանավորները, որոնք ցանկացած առիթով ընդգծում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրենք ժողովրդի ձևավորած իշխանությունն են։

Օրինակ՝ տևական ժամանակ Փաշինյանն ու իր թիմը հավաստիացնում էին, թե Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ընթացքում որևէ փաթեթ չեն քննարկում, այլ միայն փորձում են հասկանալ նախկինում եղած բանակցային պատմությունը և դրա զարգացման տրամաբանությունը։ Սակայն մեր հանրությունը ստիպված էր ՌԴ արտգործնախարար Լավրովից տեղեկանալ, որ սեղանին բանակցային փաթեթ է դրված, և իշխանությունները կոնկրետ քննարկումների մեջ են։ Այլապես ի՞նչ իմաստ պետք է ունենային Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ու ղեկավարների երկարատև քննարկումները։ Բայց ամենացավալին այն է, որ մեր երկրին վերաբերող առանցքային հարցերի շուրջ մեր հանրությունը տեղեկանում է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, թշնամական երկրների պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից։

Օրինակ՝ եթե Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն չհայտարարեր Թուրքիայի ու Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ բանագնացների նշանակման մտադրության մասին, մեր հասարակությունն այդպես էլ գուցե չտեղեկանար, որ նման մտադրություն կա, ու հանկարծ կհայտնվեր կատարված փաստի առաջ։ Եվ, ընդհանրապես, բազմաթիվ են այն դեպքերը, որ հանրության շրջանում որոշակի ակնկալիքներ են ձևավորվել, սակայն քաղաքացիները դրա հակառակ փաստի առաջ են կանգնել։

Հասկանալի է, որ այս իշխանությունները վաղուց արդեն վստահություն չեն ներշնչում հանրության տրամաբանող հատվածի շրջանում։ Սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս կան հայրենակիցներ, որոնք չեն ուզում «կոտրն ընկնել», ընդունել իրականությունը, ընդունել, որ Նիկոլ Փաշինյանին իրենք պետք են միայն ընտրության համար, մնացած դեպքերում նա իրենց մասին հիշել անգամ չի ցանկանում: Բայց, անցյալի նախադեպերը հաշվի առնելով, նույնիսկ այս մարդկանց շրջանում պետք է լուրջ անհանգստությունների տեղիք տան վերջին շրջանում պտտվող տեղեկությունները նոր զիջումների առումով: Ի վերջո, արդեն համոզվել ենք, որ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Նրանք թաքնված պայմանավորվածությունների վարպետներ են և ամեն ինչի ընդունակ՝ միայն թե մնան իրենց աթոռներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>