Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ադրբեջանը լեգիտիմ հիմք է նախապատրաստում Հայաստանի հետ նոր պատերազմական գործողություններ սկսելու համար. Ի՞նչ պետք է անի Փաշինյանը

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ՊՆ-ն  արդեն որերորդ անգամ հայտարարությամբ է հանդես գալիս, թե իբր հայկական զինված  ուժերը կրակ են բացում սահմանի մոտ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների վրա: Հատկապես նման հայտարարությունները կապված են Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան մասի հետ: Ադրբեջանը արդեն սկսել է տեղեկատվական արշավ, համաձայն որի, իբր, հայկական զինված ուժերը մտադիր են շարքից հանել Ադրբեջանով անցնող գազամուղները:

Այս քայլով Ադրբեջանը փորձում է ակնարկել  եվրոպացիներին, թե, իբր հայերը գործում են ռուսների հրահրմամբ: Իբր, ռուսական հնարավոր ներխուժումից հետո, երբ կկանգնեցվի «Ռուսական հոսք-2»-ի աշխատանքները, Եվրոպան կարիք կունենա լրացուցիչ գազի մատակարարման համար: Ի դեպ հենց այդ հարցով օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զանգել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ալիևը հավաստիացրել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որ Ադրբեջանը կմեծացնի գազի մատակարարման ծավալները եվրոպացիների համար, որպեսզի նրանք ռուս-ուկրաինական պատերազմից շատ չտուժեն:

Իդեպ, եթե այդ ներխուժումը կայանար, ապա Մոսկվայի կախվածությունը  Թուրքիայից էլ ավելի կմեծանար, քանզի միակ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, ով կարող էր դիմակայել Ռուսաստանին եվրոպական թատերաբեմում, դա կլիներ Թուրքիան: Հենց դրա համար էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում էր դեր կատարել այս ռուս-արևմտյան հակամարտության մեջ, այսպես կոչված, «ջոկերի» դեր:

Ավելին, նախօրեին նույնիսկ հայտարարվեց, որ փետրվարի երկրորդ կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնիսկ կարող է այցելել Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպելու համար:

Իսկ ռուս փորձագետները արդեն առանց ամոթի հայտարարում են, թե, իբր Ռուսաստանի և Թուրքիայի շահերը մի շարք տարածաշրջաններում, այդ թվում նաև Հարավային Կովկասում, կամ համընկնում են, կամ էլ շատ մոտ են իրար:

Ադրբեջանցիները թուրքերի հորդորմամբ այս ամենը փորձում են կապիտալիզացնել, ինչպես միշտ հայերի հաշվին:

Ահա թե ինչու արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարում է, թե իբր հայկական ուժերը սահմանի մի շարք տեղերում կրակ են բացում ադրբեջանցիների վրա: Իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը «մեղադրանք է» իջեցրել ԼՂՀ նախագահի հասցեին, իբր «Գյանջայի  վրա հրթիռային հարձակման» համար, այն որակելով՝ որպես «ահաբեկչական գործողություն»: Ավելին, Ադրբեջանի դատախազության հայտարարության մեջ նշվում է, թե իբր այդ «…ահաբեկչական գործողությունն իրականացվել է Հայաստանի տարածքից, և որի արդյունքում սպանվել են 26 անմեղ քաղաքացի, այդ թվում նաև երեխաներ...»:

Այդ «մեղադրանքի» հիման վրա Ադրբեջանի իրավապահ մարմինները նույնիսկ հայտարարում են, որ «սեղմ ժամկետներում ձերբակալելու են Արայիկ Հարությունյանին»:

Սա նշանակում է արհեստականորեն ստեղծել Casus belli իրավիճակ, որպեսզի նոր հայ-ադրբեջանական պատերազմը դառնա անխուսափելի:

Բաքվի այս դիրքորոշման փոփոխությունը կապված է հենց ռուս-արևմտյան ճգնաժամի հետ՝ Ուկրաինայի խնդրի շուրջ: Անկարան հասկանում է, որ իր կշիռը բարձրացել է այս ճգնաժամի արդյունքում և այդ իսկ պատճառով էլ «քսի» է տալիս իր «փոքր եղբորը», որպեսզի նրա ձեռքերով կապիտալիզացնի իր այդ փոքրիկ հաջողությունը:  Ղարաբաղյան վերջին պատերազմը երկու տարի է ինչ ավարտվել է, «Գյանջայի ռմբակոծումը» եղել է  երկու տարի առաջ, սակայն Ադրբեջանը հենց այսօր է «հիշել» դրա մասին, ինչը կապված է հենց այս վերջին ռուս-արևմտյան ճգնաժամի հետ:

Սակայն, բարեբախտաբար, ռուս-ուկրաինական բախումը հետաձգվում է, և այս հարցում «ջոկերի» դերը ավելի հաջող ձևով կատարում է Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը, այլ ոչ թե՝ Էրդողանը:

Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը զրկվում է  իր «լեգիտիմության» հիմքից:

Ահա թե ինչու, որպեսզի Բաքվի պլանները վերջնական ձևով խափանվեն, պաշտոնական Երևանը պետք է ամենակոշտ ձևով արձագանքի Ադրբեջանի դատախազության որոշմանն Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Ավելին, Երևանը պետք է պահանջի շտապ նիստ հրավիրել ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որպեսզի կանխվի ադրբեջանցիների մտահղացումը:

Եթե Փաշինյանը հապաղի այս քայլերի հարցում, ապա հետագա հնարավոր լարված իրավիճակի գլխավոր և միակ մեղավորը կդառնա հենց ինքը՝ Փաշինյանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>