Հուսով եմ, որ ՌԴ խաղաղապահ առաքելության հետ համատեղ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն... Այլապես ստեղ մարդ չի մնալու
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը
Բազմիցս բարձրաձայնվել է, որ Քաշաթաղի շրջանի տարածքում անցկացվող թշնամու զորավարժությունները կոնկրետ նպատակներ են հետապնդում... Եթե հիշում եք` սեպտեմբերի սկզբին, թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացվել նաև «Լաչինի» իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Ադրբեջանի ՊՆ-ն ռելիզով` ուշադրություն է դարձվել նաև «բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառայողների հմտությունների ավելացմանը»...
Այսինքն կարելի է ենթադրել, որ Լաչինի միջանցքը դրանք վաղուց են ընտրել որպես «հատուկ օպերացիաների անցկացման» զինադաշտ։
Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «մոտակա ժամանակներս ձերբակալվելու և պատասխանատվության է ենթարկվելու ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլ նաև "հանցագործություն կատարած" բոլոր անձինք...
«Օղակ» օպերացիայի երկրորդ փուլի մեկնարկն են տվել.
Իսկ դա նշանակում է, որ նշանոցի տակ են հայտնվել 88-ի շարժման ակտիվիստները, 90-ականների և ներկայիս հրամանատարները, մարտական գեներալները (խոսքս իրական գեներալների մասին է... լամպասով շալվարի մեջ պատահական հայտնած ծաղրածուներին խորհուրդ եմ տալիս չառիթավորվել) եւ լիքը այլ մարդիկ, որոնք այս երեք տասնամյակների ընթացքում տարբեր ձևերով և մեթոդներով դիմադրել են Ադրբեջանի կողմից վարվող այսպես կոչված «հիբրիդային պատերազմին» և պայքարել են նրանց ագրեսիայի դեմ (քաղաքական և հասարակական գործիչներ, տարբեր կառույցների աշխատողներ, ծառայողներ, տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատող լրագրողներ, փորձագետներ ու բլոգերներ)։
Հուսով եմ, որ ՌԴ խաղաղապահ առաքելության հետ համատեղ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն... Այլապես ստեղ մարդ չի մնալու...
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

