Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը
Դիտել նաև
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներքին հարցերից բացի կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ դրանց շարքում քննարկվելու է նաև այն հանգրվանը, որին հասել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում:
Այս թեմայից բացի քննարկվելու են ռուս-ուկրաինական լարվածությունը և դրա թուլացման համատեքստում Անկարայի նախաձեռնություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա: Քննարկվելու են նաև ԱՄԷ-ի հետ հարաբերությունները և Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգի այցը Թուրքիա, որը նախատեսվում է մարտ ամսին:
Նիստից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին: