Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Ո՞ւր է «Էլեկտրիկ Երևան»-ը»

Հոսանքի թանկացման տխուր հետևանքները. ո՞ւր է «Էլեկտրիկ Երևանը»:

Դեռևս նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թանկացումների նոր ալիք է սպասվում, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա, ինչին մենք հիմա ականատես ենք լինում։ Ըստ այդմ՝ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կիլովատտ էլեկտրաէներգիայի համար, կամ որ նույն է ՝ 11%-ով ավելի: Հոսանքի թանկացման հիմնական պատճառները, ըստ իշխանության կողմից ներկայացված հիմնավորումների, առաջին հերթին ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորություններն են։

Դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ ՀԾԿՀ-ն առաջարկել է, մասնավորապես, փետրվարից ամսական մինչև 200 կՎտ ժամ հոսանք սպառող բնակիչների համար սակագներն ավելացնել 1,5 դրամով՝ 1 կՎտ ժ-ի դիմաց։ 201-ից մինչև 400 կիլովատ սպառողների համար նախատեսվում է էլէներգիան թանկացնել 3,5 դրամով։ Ավելի շատ էլեկտրաէներգիա սպառողների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 5,5 դրամով՝ շուրջ 10%-ով: Հավելեմ, որ ներկայումս բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։

Ընդգծեմ, որ 11%-ը բավական մեծ բեռ է, որի ազդեցությունը կրելու ենք բոլորս, նույնիսկ նրանք, ում համար սակագնի բարձրացում չի նախատեսվում։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին իշխանություններն այնպիսի սակագնային քաղաքականություն են որդեգրել հանրային ծառայությունների ոլորտում, որի հետևանքները բոլորն են զգում։

Արտաքուստ ցույց են տալիս, թե հիմնական բեռը դնում են տնտեսության վրա, բայց տուժողը, միևնույն է, քաղաքացին է լինում՝ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական թանկացումների առիթ է հանդիսանալու՝ սկսած առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքներից, վերջացրած գազով, ինչին նույնպես ականատես ենք այսօր:

Միանշանակ է, որ թանկացումների նման ալիքը՝ երկրում այս տարի արձանագրված ավելի քան 17 % գնաճով, սոցիալական լուրջ լարվածություն է ստեղծում։ Հավելեմ, որ 2022-ի պետբյուջեով նախատեսված չէ թոշակների ու նպաստների բարձրացում, պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը։

Կարևոր է առանձնացնել մի առանցքային դրվագ ևս. 2022 թվականի բյուջեն կազմվել է՝ առանց հաշվարկելու էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացող ռիսկերը, այսինքն՝ գերագնահատվել են բյուջեում նկարագրված սոցիալական ծրագրերն ու, ըստ այդմ՝ կանխատեսվող գնաճի հաշվարկման հիմքում բացակայում են հոսանքի թանկացման սոցիալական հետևանքները։ Եթե մի փոքր բացվածքով ներկայացնեմ, ապա ուղղակի հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիան համակարգաստեղծ նշանակություն ունի ու սակագնի բարձրացումն իր հետ բերելու է մի շարք ապրանքների ու ծառայությունների գների աճ։

Տեղի ունեցած զանգվածային թանկացումներից անկասկած տուժելու է առավելապես անապահով խավը, որի կյանքի որակն անխուսափելիորեն ընկել ու էլ ավել ընկնելու է։ Եթե թանկացումները նույն տեմպով շարունակվեն, ազգաբնակչության աղքատության շեմը կրկնակի կբարձրանա։

Այս ամենը խոսում է իշխող ռեժիմի հերթական մանիպուլյատիվ քաղաքականության մասին, որոնք նրանք կարողանում են իրականցնել մեդիատիրույթում՝ փորձելով կատարվածը ներկայացնել սեփական մեկնաբանությամբ և հանրությանը փաստացի գցում են մոլորության մեջ։

Որքան էլ օրվա իշխանությունները փորձեն հոսանքի թանկացման հետ ներկայացնել տարբեր տնտեսական ու էներգետիկ հիմնավորումներ, այդ ամենում գոյություն ունի նաև քաղաքական կոմպոնենտ, ինչը ուղղակիորեն պայմանավորված է ներկա իշխանությունների վարած ամուլ ու անհեռատես քաղաքականությամբ։

ՀՀ անկախացումից ի վեր միշտ էլ փորձեր է արվել քաղաքական վեկտորները դասավորել այնպես, որպեսզի դրանք չվնասեն երկրի ազգաբնակչության շահեը, սակայն մեզ մոտ վերջին չորս տարին իշխանությունը բռնազավթած ռեժիմն իր առանց «իզմ» քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեցրել է անդունդի եզրին։ Նիկոլն իր գոյություն չունեցող արտաքին քաղաքականությամբ ոչ միայն վնասել է վերջին 20-25 տարիների ՀՀ հաստատած քաղաքական ու տնտեսական կապերը, այլ ուղղակիորեն դրանք ոչնչացրել։ Տվյալ պարագայում հոսանքի սակագնի այս թանկացումը վկայում է, ռուսական կողմի հետ տարված աննախադեպ փնթի քաղաքականության, ինչպես նաև Իրանի հետ ուղղակի ձախողած հարաբերություններով։

Ամփոփելով նշեմ, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում գոյություն ունեցող անվտանգային ռիսկերին, փաստացի առկա քաղաքական ճգնաժամին, ինչպես նաև անարդյունավետ կառավարմանն ավելանում է նաև սոցիալական լարվածությունը։ Այս համատեքստում ավելի է մեծանալու խզումը հասարակության և իշխանությունների միջև՝ ակնհայտորեն հակադրության մեջ դնելով նրանց օրակարգերը։ Նման իրավիճակում սոցիալական բունտի հեռանկարը միանգամայն իրական է թվում, մանավանդ, որ իշխանությունն ակնհայտորեն չի կարողանում զսպել ախորժակը՝ իր երկարակեցության բանալին համարելով գոյություն ունեցող ինստիտուտների փոշիացումը, հանրային և սոցիալական հարաբերություններում տոտալ անհանդուրժողականության սերմանումը։ Կասկածից վեր է, որ նշված իրադրությունը բումերանգի էֆեկտ է ունենալու, մանավանդ, որ օխլոսը չի հանդուրժում մշտական կուռքեր։

Հ.Գ. Եվ իրոք, ո՞ւր է «Էլեկտրիկ Երևանը», ո՞ւր են կարմիր գծերի և արագաչափերի դեմ պայքարող կեղծ ակտիվիստները, թե՞ դրա նպատակը ժողովրդին թունավորելն ու Արցախը հանձնելն էր։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>