Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը Այս պահին, ԿԸՀ-ի դիմաց (ֆոտո) «49 տոկոսանոց» Փաշինյանը ազդարարեց հարյուր հազարավոր հայ մարդկանց կալանավորելու, ունեզրկելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման Աբովյան

Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու. Այլընտրանքային նախագծեր խումբ

Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։

Այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովը հնարավորություն է տալու միայն մեղավորներ նշանակել և ինքնաիդուլգենցիայի կեղծ թուղթ հանել այլոց համար։ Սա լինելու է մի պրոցես, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Ի՞նչն է խանգարելու Փաշինյանին՝ այս հանձնաժողովում պատերազմի ամեն էպիզոդի համար մեղավորներ հայտարարել՝ ու´մ ուզի, ե´րբ ուզի, ո´ր պահին ուզի, հետո խճճվի իր վերդիկտներում ու փոխատեղումներ անի։ Միամտություն է կարծել, թե Անվտանգության Խորհրդի անդամները, ԱԱԾ կամ ՊՆ գործող կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գալու են և երդվեն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Այս հանձնաժողովում միակ «ասողը» լինելու է Նիկոլը. նա կարող է անգամ ասել, որ պատերազմ չի եղել, ու հետևաբար՝ պարտություն չի եղել, և հանձնաժողովը հաստատելու է դա։

Մեր կազմակերպության տեսակետը հրապարակվելէ շատ ամիսներ առաջ՝ նախքան խորհրդարանական ընտրությունները և դրանցից հետո։

Մենք նշել էինք, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի իշխանությանը չհաջողվի իր ձեռնասուն հանձնաժողովը ստեղծել։ Որպես իշխանական հանձնաժողովի այլընտրանք՝ պատերազմի քննության թեմային պետք էր տալ հանրային լայն պրոցեսի կարգավիճակ։Դա հնարավոր է անել նաև այսօր՝ ամեն կերպ ձգտելով, որ հասարակությունը սկսիինքն իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ինչպե՞ս թուրքական անօդաչուները հայտնվեցին Հայաստանի տարածքում, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Հանրային քննիչ հանձնաժողով պետք էր և պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար, և այն պետք է լինի լրիվ այլ բովանդակության՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու և մենք չենք կարողանալու տեր կանգնել մեր ապագային։

Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս՝ նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։

Պետք է գտնել աշխատանքային այլ ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։

Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործիք, որը կարելի է օգտագործել՝ ինչպես ուզեն։ Իշխանությունը այն կտանի իր ցանկալի հունով, անել կտա իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները։

Իսկ խորքային հարցերը կմնան անպատասխան, ինչպես՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը և պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։

Առանց ճակատագրական հարցերի պարզաբանման՝ Հայաստանը որպես պետություն չի ունենալու հեռանկար։

Կան այլ կոնկրետ հարցեր ևս.

1. Ստվերային բանակցություններ. ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։

2. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում. Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխված եղել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։

3.Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Կան բազմաթիվ այլ՝ կոնկրետ մասնագիտական հարցեր՝ հնարավո՞ր է արդյոք, այս անվստահության մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում դրանց քննարկումը. իհարկե՝ ոչ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>