Ովքե՞ր են բացահայտիչները
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ԲԱՑԱՀԱՅՏԻՉ
Հայաստանում բոլոր նրանք, ովքեր համարվում են կամ հավակնում լինել հանրային դեմքեր՝ քաղաքական, հասարակական գործիչներ,քաղաքագետներ, վերլուծաբաններ, հրապարակախոսներ, մտավորական-ստեղծագործողներ, եթե իրենց գործունեության մեջ անկեղծ և ազնիվ են, ապա պետք է ընդունեն, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ և հետապնդվողներ։ Այս համոզմունքը բացարձակապես կապ չունի, թե նրանք համակրում են, թե՝ ոչ ընդդիմությանը, նախկին նախագահներին, կալանավորված և հետապնդվող գործիչներին։
Բոլոր հանրային դեմքերի համար այս վերաբերմունքը հանդիսանում է ԲԱՑԱՀԱՅՏԻՉ, նրանց որպես իսկական քաղաքացի, կամ հարմարվող հպատակ լինելու։
Ի դեպ, հենց հարմարվող հպատակներն են բոլոր ժամանակներում, առնվազն իրենց լռությամբ նպաստել բռնապետության հաստատմանը։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

