Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել
29
Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Պատերազմ Արցախում
Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին

Այսօր երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում:

Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը:

Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>