Որպես ազգային արժեք՝ Քիմ Քարդաշյանի հետույքը... Բոլոր բանկերը կուզենային պահուստային ֆոնդում ունենալ հայկական դրամ
Բայց անարդար է, որ հայկական թղթադրամների վրա ոչ մի «կռված տղու» նկար չկա:Էլ շախմատիստ էլ նկարիչ: Բա ասում եք հողը արյունով են պահում.Կարող է էսօր սահմանին ադրբեջանցու հետ տղերքը շախմատ են խաղում: Հասկացանք որ Իրանին չնեղացնելու համար Վարդան Մամիկոնյանի նկարը չեն տեղադրում, Մսրին կամ արաբական աշխարհի զայրույթը չշարժելու և այդ աշխարհից 15 միլիարդ բերելու համար Սասունցի Դավթի նկարը չեն դնում: Գ. Նժդեհին ռուսներն են դեմ, բայց մի հատ անշառ «կռվող տղա» կարելի էր գտնել: Որպես ազգային արժեք ես կառաջարկեի Քիմ Քարդաշյանի հետույքը տեղադրել դրամանիշներից մեկի վրա: Դա միանգամից կբերեր դրամի վարկանիշի աճի: Բոլոր բանկերը կուզենային պահուստային ֆոնդում ունենալ հայկական դրամ:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից