Ռուս խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ ԼՂ-ում զորավարժություն են անցկացրել
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հրաձգարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն:
ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ մշակվել են վարման նորմատիվներ, ԲՏՌ-82Ա-ի զենքերից կատարվել է հրաձգություն առանձին և խմբային թիրախների վրա: Մարտական պատրաստության պարապմունքներում ներգրավվել է մոտ 50 ռուս զինծառայող, գործի է դրվել մոտ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։