Սիսիանում հրդեհի երկու դեպք է գրանցվել
Փետրվարի 10-ին, ժամը 22։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան հարակից անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11-ին, ժամը 05:30-ին, մարվել՝ 05:41-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 160 քմ) և տանիքում կուտակած մոտ 750 հակ անասնակեր:
*** Փետրվարի 10-ին, ժամը 23։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Ն․Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11-ին, ժամը 00:25-ին, մարվել՝ 00:39-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), պահեստավորած անասնակեր (մոտ 450 հակ) և վնասվել են ծածկի ազբոշիֆերները։

