Դիմա Բիլանը կորոնավիրուսով հոսպիտալացվել է
Մոսկվայում կորոնավիրուսով հոսպիտալացվել է էստրադային երգիչ Դիմա Բիլանը, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։ Արտիստի վիճակը միջին ծանրության է։
Բժիշկներին հրավիրել են, երբ արտիստը կոկորդի ցավ է ունեցել, ջերմությունը եղել է 37,5։ Կորոնավիրուսի արագ թեստի արդյունքը բացասական է եղել, սակայն ՊՇՌ թեստի արդյունքը դրական է եղել։
Երգչի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ընդ որում, համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ թոքաբորբ չկա, շնչառական անբավարարություն չկար։
Արտիստի բուժումը բարդացնում է լարինգոտրախեիտը։