ԿԲ-ն հայտնել է, ով կլինի նոր թղթադրամներին
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները:
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին:
2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին:
5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին:
10000-դրամանոցը՝ Կոմիտասին:
20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն,
50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:
Zham.am

