Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման
14
Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Պատերազմ Արցախում
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Թրամփը հեռացրել է Truth Social-ից այն լուսանկարը, որտեղ իրնքը «արարչի» պատկերով է Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Հակահայկական «մառազմը» դարձել է այդ մարդկանց համար սիրված «սպորտաձև» ՔՊ-ի դեմքը՝ Շիրակի 8 շենքում (տեսանյութ) Կոյուղաջրերը լցվում են մանկապարտեզի բակ և հարակից փողոց (տեսանյութ) Ավանի մի շարք հասցեներում առկա են տարաբնույթ խնդիրներ (տեսանյութ) Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել. Հրաչյա Ռոստոմյան Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Մի տարի չանցած նոր վերանորոգված Գյումրի-Արմավիր ճանապարհին հայտնվել են բազմաթիվ փոսեր Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) «Ես չեմ ուզում Հռոմի պապ, ով քննադատում է ԱՄՆ նախագահին»․ Թրամփ Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Երևանի կառավարումը ՔՊ-ի կողմից իրականացվում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) 9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը

Ու՞մ ձեռքով «խաչակնքվեց պետպատվերը» կամ Հայաստանյան Կորեյկոները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է թոզ փչել, ոչ միայն հանրության, այլև Փաշինյանի աչքին։ Մինչ նախարարը հայտարարում է, որ ՊԱԳ-ի պետին գործից ազատել են խախտումների պատճառով, որոնք ի հայտ են եկել իրենց ուսումնասիրության արդյունքում՝ ՀՀ վերահսկողության ծառայության սոցիալական ոլորտում վերահսկողության վարչության տրված տեղեկանքի, որը ըստ կառավարության կուլուարներում շրջանառվող խոսակցությունների, այժմ Փաշինյանի սեղանին է՝ հակառակն է փաստում։ Իսկ փաստերը աղաղակող են և վերաբերվում են առողջապահության պետպատվերին։

Եվ այսպես . <<Համաձայն 2021թ հոկտեմբերի 7-ի ՀՀ առողջապահության նախարարության N3747-Ա հրամանի իրականացվել է վերաբաշխում, սակայն այդ գործընթացը չի իրականացվել օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձանց (մասնագիտական խմբի) կողմից, ինչը իր կողմից հանգեցրել է նոր խնդրի, արդյունքում շուրջ 20 բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվել են անհամաձայնություններ, խնդրանքներ և առաջարկություններ>>։ Սա նշանակում է, որ 20 բժշկական կազմակերպություններ զրկվել են իրենց հասանելիք պետական պատվերից։ Եվ այսպես որտե՞ղ են փողերը, ում՞ գրպանում… Այս հարցի պատասխանը կարելի է գտնել վերը նշված տեղեկանքում. <<Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանձնարարություն է տվել ՊԱԳ-ի  պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որպեսզի վերջինս կազմի պետական պատվերի շրջանակում վերաբաշխումները։ 2020թ-ի փետրվարի 28-ի ԱՆ գլխավոր քարտուղարի 29-Ա հրամանով սահմանվել է ՊԱԳ աշխատակիցների պաշտոնների անձնագրերը, որով սահմանվել են վերջիններիս լիազորությունները, սակայն ոլորտը համակարգող ստորաբաժանման աշխատակիցները որևէ գործողություն չեն կատարել, իսկ ՊԱԳ-ի պետի տեղակալ Գարուշ Այվազյանը համաձայն 31.10.2019թ 8-Լ ՊԱԳ իրավասությունները սահմանելու մասին կարգադրության, չունենալով նման լիազորություններ փաստացի համակարգել  և կատարել է գումարների բաշխման և վերաբաշխման գործառույթը>>։ Ի դեպ ուշադրություն, նախարարը պետպատվերի վերաբաշխումը հանձնարարել է ոչ թե ՊԱԳ-ի պետին, ինչպես կարգն է, այլ տեղակալին՝ այսինքն մեկին ով դրա իրավասությունը չունի, ինչու՞… Այս հարցում բազմակետերը շատ են։ Եթե նախարարը տեղյակ չէ թե ՊԱԳ-ում ով ինչ լիազորություններ ունի, ապա կնշանակի որ տիկին Ավանեսյանը իր տեղում չէ և նրան հեշտությամբ կարող են խաբել ոլորտի հմուտ մասնագետները, իսկ եթե նախարարը իր և իրեն ենթակա կառույցների պարտականությունները և պատասխանատվությունը լավ գիտի, ուրեմն պետք է ենթադրել, որ նշված գործողություններից այսպես ասած հանցավոր համաձայնության <<հոտ>> է գալիս։

Այս մեր ենթադրության հիմքում ևս պետական վերահսկողության ծառայության կողմից բերված փաստերն են. <<Վերջինս ստացված հանձնարարությունը իրականացնելիս շրջանցել է ոչ միայն իր անմիջական ղեկավար ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանին, այլ նաև չի ներգրավվել համապատասխան գործողությունները իրականացնող ՊԱԳ բաժնի աշխատակիցներին։ Ըստ իր կողմից տրված հայտարարության դիմել է նախկին առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին վերաբաշխման աշխատանքների գործընթացին օգնելու համար>>։ Ըստ երևույթի Գարուշ Այվազյանը տառապում է սկլեռոզով և <<խեղճ>> մարդը մոռացել է, որ Արսեն Դավթյանը վաղուց առողջապահության աշխատակից չէ և մոտ երկու տարի առաջ նրան մեղադրանք էր ներկայացված առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու գործով։ Գուցե մենք ենք միամտորեն կարծում, որ այս փաստը մոռացված է եղել ՊԱԳ պետի տեղակալի կողմից և նրանք ավելի լուրջ և <<հեռանկարային>> ծրագրեր են պլանավորած եղել։ Եթե Անահիտ Ավանեսյանի և Գարուշ Այվազյանի մտքերը պղտոր չէին, ապա ինչու՞ պետպատվերի վերաբաշխումը սահմանված կարգով չի իրականացվել։ Հետևելով վերը նշված  տեղեկանքին կարելի է մտածել, որ այս ամենը  ֆինանսական կոմբինացիա է, որին կնախանձեր անգամ մեծ կոմբինատոր Օստապ Իբրահիմովիչը։

Ի դեպ, բոլորս շատ լավ հիշում ենք ինչպես նախարարը  անցած տարի <<աչքալուսանք>> տվեց  ժողովրդին նշելով, որ պետպատվերը խստորեն կրճատվում է։ Արդյունքում շատ կլինիկաներ զրկվեցին պետպատվերի իրենց իրավունքից, ինչը բնականաբար ուղղակի հարված էր հայ մարդու, այդ թվում նաև երեխաների առողջությանը։ Իսկապես Անահիտ Ավանեսյանը հո՞ չէր խոստովանի, որ ինքը Գարուշ Այվազյանի հետ միասին պետպատվերը <<մեջմեջ>> են անում բժշկական կենտրոնները թողնելով մերկ։ Ի դեպ այս խճճված պատմությունը զարմանալի է թվում նաև վերահսկողների համար, քանի որ վերջիններիս տեղեկանքում ասված է․ <<Առնվազն անհասկանալի է թե ինչ նպատակով է առանց ՊԱԳ պետի իմացության կատարվել ողջ գումարի վերաբաշխման աշխատանքները, որի վերաբերյալ mulberry փաստաթղթաշրջանառության համակարգում ՊԱԳ պետը ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակագրության մեջ կատարել է գրառում, առ այն որ հրամանի 1-6 հավելվածներում ամրագրված հաշվարկներին ՊԱԳ-ը չի մասնակցել և խնդրել է որպեսզի հաստատվի>>։

 Եվ այսպես կարելի է ենթադրել, որ ՔՊ-ի վրա կոռուպցիոն կամ գուցե պաշտոնական դիրքի չարաշահման ստվեր գցողներից մեկն էլ Անահիտ Ավանեսյանն է։ Սա ոչ կատակ է ոչ էլ մերկապարանոց հայտարարություն, այլ ենթադրություն հիմնված ՀՀ պետական վերահսկողության ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ վերը նշված տեղեկանքի վրա, որով եզրակացվում է.<< Առկա են ռիսկեր նոր հանրային դժգոհությունների հասունացման և ֆինանսական դեֆիցիտի առաջացման համար։ Ուստի անհրաժեշտ է պարզել վերաբաշխման գործընթացին մասնակցություն ունեցած իրական շրջանակը, համապատասխան բժշկական հաստատությունների հետ տվյալ անձանց շահերի բաշխման և սույն օրինաչափությունը բացառելով վերաբաշխման աշխատանքների, այլ ոչ պաշտոնատար անձանց կամ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը>>։

Ի դեպ ըստ որոշ տեղեկությունների ՊԱԳ արդեն նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը պատրաստվում է դիմել դատարան՝ Ծաղիկ Վարդանյանը լուրը հաստատեց։

Վարազդատ Ժամկոչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>