Տավուշի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված վարորդներից մեկը մահացել է
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Փետրվարի 10-ին հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանը, գրում է Shamshyan.com-ը։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Մ. Ջամվելյանը վարելիս է եղել Opel մակնիշի ավտոմեքենան։
Փետրվարի 9-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն:

