Աննախադեպ վատացել է տնտեսվարողների վիճակը. Աշոտ Բարսեղյան. Տեսանյութ
Ռեստորանների ասոցիացիա ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշում է, որ տնտեսական իրավիճակի վերաբերյալ կառավարության ներկայացրած թվերը ուրախանալու տեղիք չեն տալիս, քանի որ տնտեսության իրական վիճակը շատ անմխիթար է: Վերջինիս խոսքով առողջապահական վերջին սահմանափակումները զգալի վնաս են հասցրել սպասարկման ոլորտին: