Պեսկով. Պուտինի` Թուրքիա այցի վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն ժամկետները դեռ համաձայնեցված չեն
Դիտել նաև
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կա պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հաստատված չեն։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, ապագայում այդպիսի այց կլինի։ Այդ այցի վերաբերյալ, ինչպես բազմիցս ասել ենք, Պուտինը եւ [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանը պայմանավորվել են։ Նրանք պայմանավորվել են, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ նախագահների ժամանակացույցն ու համաճարակաբանական պայմանները թույլ տան։ Հստակ ժամկետներ դեռ չկան, բայց դիվանագիտական ուղիներով դրանք ժամանակին կհամաձայնեցվեն»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Zham.am

