Վստահաբար ոչ ոք այդ բանտից ողջ դուրս չէր գալու, եթե չկազմակերպվեր այդ ապստամբությունը
Դիտել նաև
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան
«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան
ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան
1921թ. փետրվարյան ապստամբությանը տարբեր ժամանակներում տրվել են ամենատարբեր գնահատականներ՝ հայրենիքի փրկության համար պայքարից մինչև եղբայրասպան ավանտյուրա, բայց դրա հիմքում, ի շարս բազմաթիվ պատճառների, կար խիստ պարզ մարդկային մի բան նաև:
Եթե ժողովրդի մեծ մասին բորբոքել էին բոլշևիկյան համատարած բռնաճնշումներն ու անիրավությունները և ապահովել ժողովրդական ամուր հող ապստամբության համար, ապա կազմակերպիչների համար դա նաև թասիբի ու արժանապատվության հարց էր։ Դա փորձ էր Երևանից բանտից ազատելու հանրապետության ու ազատ հայրենիքի համար պայքարած այն անմեղ ընկերներին, որոնք կտտանքների ու կացնահարումների հետևանքով ամեն հերթական օր նահատակվում էին ու վստահաբար ոչ ոք այդ բանտից ողջ դուրս չէր գալու, եթե չկազմակերպվեր այդ ապստամբությունը։

