Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Բորիս Բախշիյանի կալանավորմամբ Հայաստանում իրավաբանությունն իսպառ բնաջնջվեց. փաստաբան

Դատարանի կողմից կալանավորման որոշում կայացնելուց հետո կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանությունն իսպառ բնաջնջվեցAysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հանգամանքին։

«Այս ամենն այնքան խայտառակ վիճակ է ստեղծում, որ այստեղ իրավաբանության մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Կոնկրետ կա հրահանգ. այսօրվա քաղաքական իշխանությունը հետաքրրքված է մի քանի քրեական գործերով։ Ուղղակի այնպես է ստացվել, որ այդ քրեական գործերից մի քանիսը գտնվել են Բորիս Բախշիյանի վարույթում։ Վերջինս հավատարիմ է եղել իր առաքելությանը, կատարել է համարձակ և, բնականաբար, օրենքից բխող որոշումներ, որոնք հաճո չեն եղել իշխանությանը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այս իրավիճակն ունենք։ Այստեղ այլ խնդիր չկա։ Կրկնում եմ, այստեղ իրավաբանություն մի փնտրեք»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ ներկայացված մեղադրանքի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ Բորիս Բախշիյանը կալանավորման որոշումը կայացրել է առանց մեղադրյալին լսելու իրավունքի ապահովման։

«Տվյալ պարագայում, սակայն, մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին՝ առանց հարգելի պատճառի, ինչն օրենսդրորեն դատարանին թույլ է տալիս խափանման միջոցի փոփոխման հարց քննարկել։ Երբ մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, մինչ այդ ծանուցվում է իր դատավարական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև պարտականությունների չկատարման արդյունքում վրա հասած բացասական հետևանքներին։

Մեղադրյալը, այսքանը հասկանալով, դատարան չի ներկայացել։ Իրավունքի տեսությունում կա հասկացություն՝ իրավունքից հրաժարվել, այսինքն՝ անձն իր ոչ պատշաճ վարքագծով երբեմն հրաժարվում է իր իրավունքից, այդ թվում՝ լսվելու իրավունքից։ Սա լիովին այդ դեպքն է։ Այն, որ մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին և չի ապահովվել նրա՝ լսված լինելու իրավունքը, չի վկայում այն մասին, որ Բորիս Բախշիյանն իրավունքի խախտում է թույլ տվել։ Նրա դատական ակտի իրավաչափությունը որևէ կերպ կասկածի տակ չի կարող դրվել։

Ասվածի հիմնավորումն այն է, որ անգամ դատախազությունը չի բողոքարկել այդ դատական ակտը, այսինքն՝ այն այսօր ունի օրինական ուժ, և դատական ակտի չբեկանված լինելու պայմաններում մենք պետք է առաջնորդվենք այդ որոշման օրինականության կանխավարկածով։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է խոսք գնալ կալանավորելու վերաբերյալ ակնհայտ ապօրինի դատական ակտի կայացման մասին»,-հարց հնչեցրեց Էրիկ Ալեքսանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>