Երևանի քաղաքապետը դժգոհ է կանգառասրահների վիճակից
Դիտել նաև
Ո՛չ մի անվճար կայանատեղի՝ կենտրոնում (լուսանկար)
Գյումրու քաղաքապետը մինչև շաբաթվա վերջ հրաժարական կտա. Հրապարակ
Գիշերը ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն
Քաղաքապետարանը 644 000 դոլարի 20 նոր էլեկտրամոբիլներ է գնել
70 ավտոբուս անսարք է, 23-ը՝ վթարված․ մանրամասներ՝ հասարակական տրանսպորտից
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել կանգառասրահների վիճակից:
«Մեր կանգառասրահները շատ վատ վիճակում են գտնվում, դրանք բարոյապես մաշվել են: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այդ կանգառասրահների շահագործումը: Եթե չեմ սխալվում, 2022 թվականի բյուջեում մենք 25 միլիոն դրամի շրջանակում գումար էինք հատկացրել, որ նոր կանգառասրահներ դրվեն:
Կշարժվենք այն ուղղությամբ, որ վարչական շրջաններով փոփոխություն անենք՝ համալիր լուծում լինի: Այնպես, ինչպես լուսավորությունն ենք անում, վերցնում ենք մի վարչական շրջան ու լուսավորությունը փոխում», - ասել է նա: