Լուրջ դժգոհություններ դատական համակարգում. գլխավոր դատախազի որոշումը «Սասնա ծռերի» գործով իրավիճակ է փոխել
Դիտել նաև
Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Դատախազները կտրվում են քննությունից
Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում
«ՀՀ դատախազությունն ինչ վերաբերմունք ունի այս հանցանքի վերաբերյալ»․ Արմեն Եղիազարյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում լուրջ դժգոհություն կա «Սասնա ծռերի» դատերի հետ կապված։ Բանն այն է, որ գլխավոր դատախազի որոշմամբ, «Սասնա ծռերին» դատարան են տեղափոխում հատուկ մեքենաներով, լրացուցիչ ռեսուրսներ են հատկացվում դատավարությունների կազմակերպմանը, ինչի պատճառով գրեթե բոլոր դատարաններում այդ օրերին քրեական գործերով նիստերը հետաձգվում են։
«Որ իրենք լրացուցիչ կարգադրիչներ չտանեն, լրացուցիչ մեքենաներ չհատկացնեն, թողնեն հանգիստ ընթանա, ոնց որ մյուս նիստերը, այսպես չի լինի։ Էդ օրերին ոչ մի դատարանում քրեական գործով նիստ չեն կարողանում անել, և մենք ենք դժգոհ, և փաստաբանները, մեր աշխատանքն էդ օրերին կաթվածահար է»,-բողոքեց դատավորներից մեկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

