Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Իշխանություններին մնար, Թուրքիան ամենամեծ սպառնալիք չէր էլ համարվի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին հրապարակվեցին Միջազգային հան ր ա պ ե տ ա կան ինս տ ի տու տ ի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքները, որոնք բավականին ուշագրավ են թե՛ մեր երկրում առկա տրամադրությունների, թե՛ դրանց վրա ազդող գործոնների վերլուծության տեսակետից: Հարցման արդյունքներում կան բավականին հետաքրքիր ցուցանիշներ, սակայն հատկապես հետաքրքիր է այն պատկերը, որ ստացվել է Հայաստանի համար վտանգ ներկայացնող երկրների առումով: Կարելի է ասել՝ բնական ու սպասելի է, որ հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք է դիտարկում նախ՝ Թուրքիան (քաղաքական սպառնալիք՝ 90 տոկոս, տնտեսական սպառնալիք՝ 68 տոկոս, անվտանգային սպառնալիք՝ 88 տոկոս), հետո՝ Ադրբեջանը (77 տոկոս, 52 տոկոս, 81 տոկոս):

Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ «անվտանգային սպառնալիք» կատեգորիայում երրորդ տեղում, ոչ ավել, ոչ պակաս, Ռուսաստանն է (15 տոկոս, 17 տոկոս, 11 տոկոս): Իհարկե, զարմանալի չէ, որ մեծամասնությունը վստահ է, որ Հայաստանի լավագույն քաղաքական, տնտեսական ու անվտանգային գործընկերը Ռուսաստանն է, իսկ 53 %-ի կարծիքով, Հայաստանը իր հետագա զարգացման համար պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց հենց միայն այն փաստը, որ «սպառնալիք» ցուցակում Ռուսաստանը երրորդն է Թուրքիայից ու Ռուսաստանից հետո, ինքնին խոսուն է: Սա փաստացի ցույց է տալիս, որ Ռուսաստանն այս առումով տեղեկատվական հարթակում ինչ-որ չափով թույլ է եղել:

Հնարավոր է՝ հենց դրա գիտակցման պատճառով ներկայումս ջանքեր են գործադրվում քարոզչական բլեֆների ու միֆերի քանդման ուղղությամբ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցները ոչ մեկ անգամ նշեցին, որ Ռուսաստանը փորձում է ակտիվացնել «փափուկ» ուժի գործիքակազմը և Հայաստանում տեղեկատվական պատշաճ աշխատանք կատարել: Ի հակադրություն նշվածի, վերջին երեքուկես տարում, իսկ 2020 թ. դաժան պատերազմից հետո՝ առավել ևս, գործող իշխանություններն ու, այսպես կոչված, «սորոսականները», թև թևի, ուս ուսի, կարողացել են գեներացնել հակառուսական տրամադրություններ, ինչի արդյունքում Ռուսաստանը երկրորդ «սպառնալիք» է դարձել թշնամական երկու պետություններից հետո:

Սակայն այստեղ կա նաև մեկ այլ խնդիր: Արտաքուստ նշյալ տրամաբանության շրջանակներում պետք է որ Թուրքիան առաջին տեղում չլիներ «սպառնալիք» երկրների շարքում, եթե հաշվի առնենք քարոզչական այն «քաղաքականությունը», որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ մասնավորաբար հետպատերազմական շրջանում: Ի վերջո, իշխանափոխությունից հետո՝ կաթիլ-կաթիլ, իսկ պատերազմից հետո՝ բացահայտ ու մեծ թափով գործող իշխանությունների կողմից իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու թեզերը: Իրականում հենց այդպես էլ կլիներ, եթե սկսյալ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի, շատ մեղմ ասած, վտանգավոր քաղաքականությանը չհակադրվեին սթափ դատող գործիչներն ու հատկապես զանգվածային լրատվամիջոցները:

Արդյունքում տեղեկատվական ամբողջ հոսքը նպատակաուղղված կլիներ հենց նշյալ գաղափարների քարոզչությանը: Արդյունքում, շատ հավանական է, որ այսօր թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ամենևին էլ Թուրքիան չհամարվեր գլխավոր սպառնալիք, այլ մեկ այլ երկիր: Չենք ասում, թե առաջին տեղում անպայման Ռուսաստանը կլիներ (թեպետ չենք էլ բացառում), բայց, ամենայն հավանականությամբ, գոնե երկրորդը հաստատ կլիներ, ասենք՝ Ադրբեջանից հետո: Վերջինս էլ՝ հաշվի առնելով պատերազմի ծանրագույն հետևանքները, որ իրենց վրա զգացել է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք: Համարենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացման ու մեր երկրի ու ժողովրդի համար ցավոտ ազգային հարցերի զիջման ճանապարհին գործող իշխանություններին դեռ չի հաջողվել ամբողջական հաղթանակ տոնել հայ ժողովրդի նկատմամբ, և այստեղ, շատ փորձագետների կարծիքով, բավական մեծ է եղել նաև ԶԼՄ-ների դերը:0

Սակայն, միևնույն ժամանակ, դեռ անելիք շատ կա, քանզի նույն այդ հարցման մասնակիցների մեջ 34 տոկոսը կարծում է, որ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղով»: Թեպետ զարմանալու բան էլ չկա, եթե հաշվի առնենք, որ հարցին, թե «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հարաբերությունները հետևյալ երկրների հետ», Հայաստանում գտնվել են «լավ» ու «շատ լավ» պատասխանողներ. 5 տոկոս՝ Թուրքիայի և 3 տոկոս՝ Ադրբեջանի դեպքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>