Տյումեն քաղաքում հայկական եկեղեցու շինարարությունը շարունակվում է
ՏՅՈՒՄԵՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐԱՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՌԴ Տյումենի մարզում, որտեղ ապրում է շուրջ 25000 հայ, կառուցվում է հայկական առաջին եկեղեցին։ Աղոթատան շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերից։
Եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ։
Եկեղեցու ատենապետ, բարերար Աբրահամ Հովեյանը հետևում և կազմակերպում է շինարարական աշխատանքները, որոնք անխափան շարունակվում են անգամ համավարակի օրերին։
Եկեղեցու կառուցման համար բեռնատար մեքենաներով Հայաստանից տեղափոխվել է շուրջ 300 տոննա հրաբխային տուֆե սալիկներ։
Ամռան ամիսներին ավարտվել են եկեղեցու արտաքին հարդարման աշխատանքները։ Տեղադրվել են յոթ զանգերն ու գմբեթը։
Այժմ կատարվում են եկեղեցու ներքին հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։