Երևանում պայթուցիկ առարկայի միջոցով պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը
Դիտել նաև
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով
Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով
Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի փաստաբան
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել․ Առուշ Առուշանյան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արմեն Ղ-ից, ով հայտնել է, որ Նորագավիթի արագաչափի հարևանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։
Պարզվում է վնասի չափը, փաստի առթիվ «Դերկուտ» ՍՊԸ-ի պահնորդի կողմից արդեն հաղորդում է ընդունվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։

