Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը: Արտաքին կապերի հանձնաժողովում քննարկման ներկայացված Շուշիի հռչակագիրը բարձր էր գնահատվել ու խորհրդարանի քննարկմանը ներկայացվել որպես պատմականորեն կարևոր փաստաթուղթ: Փաստաթղթի ընդունմանը 266 պատգամավոր է կողմ քվեարկել։
Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am