Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Անընդհատ հրապարակվող թուրքական նախապայմանները ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու հայ-թուրքական հարաբերությունների ձևաչափը. Եվսեև

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայ-թուրքական երկխոսության և դրա իրական օրակարգի, նախապայմանների վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները սկսելով հայ-թուրքական երկխոսությունը՝ փորձում են տպավորություն թողնել, թե այդ գործընթացն առանց նախապայմանների է սկսվում, թուրքական կողմը պարբերաբար հիշեցնում է Հայաստանին, թե ինչ օրակարգով է բանակցում Հայաստանի հետ:

Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ անգամ ցուցադրել է իր հավատարմությունը խաղաղությանն ու դիվանագիտությանը։

Նա նշել է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսվում է, սակայն մինչ այդ պահը կողմերը երկար ճանապարհ են անցել, հավելելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները տարածաշրջանում ստեղծել են հարաբերությունների կարգավորման և խաղաղության հնարավորություն։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը համաձայնեցվում են Ադրբեջանի հետ»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, «Թուրքիան չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունն աննպատակահարմար կհամարեն»։

Եվ մեջբերել է Էրդողանի այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանը հեռու մնա այդ պահանջներից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքից, ապա կարող է ի հայտ գալ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի մասնակցությամբ խաղաղ լայնամասշտաբ մեխանիզմի տեսլականը»:

Չելիքը հավելել է, որ եթե Էրդողանը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և Սև ծովում ճգնաժամը կանխելու նպատակով վճռականորեն շարունակում է այդ առաքելությունը, և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հավանությամբ և համաձայնությամբ՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հասկացության շրջանակում։ Եվ փաստորեն, նույնիսկ վերսկսված երկխոսության պայմաններում Թուրքիան ամենաբարձր մակարդակով հրապարակային ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են հայ-ադրբեջանական հարաբերություններին, և կրկին անգամ հաստատում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր բոլոր պահանջներից և համաձայնի այն ամենին, ինչ առաջարկում են Թուրքիան ու Ադրբեջանը:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ ընդգծում են այն հանգամանքը, որ Հայաստանը, որպես պատերազմում պարտված կողմ, որևէ պահանջի իրավունք չունի:

Նրա խոսքով, այս մասին անընդհատ ասվում է, որպեսզի հետդարձի հնարավորություն և նոր՝ ավելի ամուր դիրքերի հնարավորություն Հայաստանը չունենա:

Նա հիշեցրեց, որ մի կողմից՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է, և պաշտոնական տեքստ է հրապարակվում, որ երկխոսությունը տեղի է ունենում առանց նախապայմանների, մյուս կողմից՝ Թուրքիան իր իրական ասելիքը Հայաստանին, հայ ժողովրդին փոխանցում է իր տարբեր այլ խողովակների միջոցով: Եվսեևի խոսքով, դա տեղի է ունենում ներկայացուցիչների հանդիպումից առաջ, հանդիպումից հետո, երբ իբրև թե երկխոսությունը հաստատված է և պետք է որ հարաբերությունների ֆոնն ավելի դրական լինի:

«Սա, ի դեպ, Թուրքիան անում է իր այլ գործընկերների դեպքում ևս: Հայաստանի պարագայում Թուրքիան չի խորշում ցույց տալ, որ շարունակելու է Հայաստանի հետ հարաբերվել ուժի, պահանջողի դիրքերից՝ պատրաստ չլինելով ընկալել այլ երկրի, այս դեպքում՝ Հայաստանի դիրքորոշումը որևէ հարցում: Սա իրականում ցուցիչ է նրա, թե ինչպիսին են լինելու հայ-թուրքական հարաբերությունները, ինչ ձևաչափ են ունենալու դրանք, հետևաբար՝ հեշտությամբ կարելի է հասկանալ, թե որքանով դրանից կշահի Հայաստանը, եթե հարաբերությունների այդպիսի ձևաչափ է ուրվագծվում, որում երկիրը որևէ դիրքորոշում հայտնելու, իր շահերը պաշտպանելու տարածություն չունի, և որում հրապարակային կերպով հայտնում են, որ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը պետք է լուծել, այլապես հայ-թուրքական բանակցային գործընթացը չի հաջողվի, թեև հաջողությունը թուրքական կողմը պատկերացնում է միմիայն թուրքական սցենարով: Նման իրավիճակում ինձ նաև բարդ է թվում ընդհանուր առմամբ երկխոսությունը, երբ անընդհատ պահպանվում է սպառնալիքների լեզուն, կոշտ հռետորաբանությունը»,-ասաց վերլուծաբանը:

Նա չի բացառում նաև, որ Ադրբեջանի հետ Հայաստանի որոշ գործընթացներ անուղղակիորեն կապվեն հայ-թուրքական բանակցություններին:

«Օրինակ, հայտնի է, որ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ձևավորելու հարցի շուրջ չի հաջողվում կոնսենսուսի հասնել, սա հարց է, որը կարող է հասնել նաև հայ-թուրքական օրակարգ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը գոնե անկեղծ են այն մասով, որ հարաբերությունները փոխպայմանավորված են, և առանց մեկը մյուսի՝ ոչինչ չի կարող տեղի ունենալ: Կարծում եմ՝ սա հիանալի հասկանալով՝ ՀՀ իշխանությունները համաձայնել են գործընթացին, կարծես դիմադրություն չկա, ավելին՝ պաշտոնական հաղորդագրություններում ակնարկներ և հույսեր են հնչում այն մասին, որ Թուրքիան կարող է զսպել Ադրբեջանին՝ հանուն Հայաստանի կամ հայ-թուրքական հարաբերությունների:

Սա, իհարկե, մոլորություն է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը հրապարակային այլ բան են անում, պարզապես հայկական կողմը խնդիր ունի գործընթացը ներկայացնել հնարավորինս հայաստանամետ, որը, իհարկե, չի հաջողվում: Եթե նույնիսկ մոռանանք Էրդողանի, Չավուշօղլուի բոլոր հայտարարությունները, ապա այս նոր՝ վերջին հայտարարությունն իշխող կուսակցության խոսնակի կողմից շատ հասկանալի լեզվով շարադրված է, որի մեկ այլ նպատակն է նաև Հայաստանին նախապատրաստել սպասվող իրավիճակներին: Եթե դա նախապայման չէ, թելադրվող իրավիճակ չէ, ապա ի՞նչ է»,-ասաց Եվսեևը:

Վերջինս այն կարծիքին է, որ ռազմական լայնածավալ էսկալացիաների մեծ վտանգ տարածաշրջանում չկա, քանի որ դիմադրություն չկա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>