Մոլի իմքայլական, բայց անկուսակցական
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը մոլի իմքայլական է, բայց անկուսակցական է։ Երեք տարի է՝ նա, օգտվելով ՔՊ-ի բարիքներից, չի անդամագրվել կուսակցությանը։
Առաջարկ կամ պահանջ չի՞ եղել, որ դառնաք ՔՊ անդամ։ Ասաց՝ ո՛չ առաջարկել են, ո՛չ էլ պահանջել։ Իսկ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել։ «Առաջացել է»։ Ե՞վ։ «Եվ… էդ հարցը չեմ մեկնաբանի… Դեռ դիմում չեմ գրել, բայց առաջիկայում կտեսնենք՝ ոնց կստացվի»։
Հիշեցրինք, որ Հայկ Մարությանն էլ էր անկուսակցական, հետո դարձավ ՔՊ անդամ, իսկ պատերազմից հետո դուրս եկավ։ «Դե, դրա համար մարդ պետք ա ստաբիլ լինի։ Եթե ես իմ քայլն անեմ, վերջնական եմ անելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

