Ինչու չնշվեց Բանակի օրը. ՊՆ փոխնախարարը պարզաբանում է
Բանակի օրը կորոնավիրուսի պատճառով ժամանակավոր առկախվել է: Տեսնենք՝ երբ կնշվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Դիտարկմանը՝ հասարակությունը կարծում է, թե ՊՆ-ն չի կարևորում բանակը, դրա համար էլ հանդիսավոր չնշվեց Բանակի օրը, Արման Սարգսյանն արձագանքեց. «Նման բան չի կարելի ասել: Նախապատրաստական աշխատանքներ էին կատարվել, հրավիրատոմսեր էին ուղարկվել, մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք ուղղակի կասեցվեցին»,-նշեց նա: