Ավտովարորդները Կենտրոնական բանկից պահանջներ ունեն, բայց կառավարությունից՝ ոչ. Տեսանյութ
Դիտել նաև
Ավելի մեծ ակցիաներ են լինելու․ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողները խոստանում են, որ հանգիստ չտալ չինովնիկներին. Տեսանյութ
Վարորդները բողոքում են արդեն գործող որոշման դեմ․ Տեսանյութ
Եղբայր, իսկ որ թուրքն ա էկել մտել ոչ թե քո գրպան, այլ քո տուն, դա հե՞չ
էս 3000 դրամի համար մինչև վերջ գնալու ենք, հանգիստ ասել էինք՝ կա՛նգ առ. Տեսանյութ
ԱՊՊԱ-ն կարող է թանկանալ փետրվարից
ԱՊՊԱ-ի թանկացման մեղավորը Կենտրոնական բանկն է։ Ավտովարորդների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը։
«Ապահովագրական ընկերություններն էլ մեղք չունեն, որովհետև սահմանափակումներով այնքան են բարձել, որ ստիպված գնում են որոշակի քայլերի, որ պարտքերը փակեն։ Դրա համար մեր ակցիան ուղղված է կենտրոնական բանկի դեմ։ Երկուշաբթի՝ ամսի 7-ին ուժի մեջ է մտնելու որոշումը, մենք պատրաստվում ենք այդ օրն էլ ապահովագրական բյուրոյին հիշեցնել մեր շունչը։ Եթե մինչև երկուշաբթի ոչ մի բան չձեռնարկեն, մենք կմտածենք համարժեք քայլեր ձեռնարկել բյուրոյի դեմ։ Մենք պահանջում ենք վերացնել որոշումը, կամ հետաձգել մինչև հանրային քննարկումներ իրականացվեն ու ժողովրդի արձագանքը լսելի լինի»