Ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել. ԱԳ նախարարը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու մասին. Տեսանյութ
Դիտել նաև
Թուրքիան ողջունում է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան
Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել․ Չավուշօղլու
Այսօր՝ Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «նա և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել՝ մասնակցելու Անթալիայի միջոցառմանը»:
Նա նաև հավելեց նշելով, որ մասնակցության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս որոշում չունի։
«Սա երկկողմ այց չէ և պետք չէ երկկողմ համատեքստում դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին ՀՀ-ն կարող է որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ կարծում եմ, որ եթե այն նույնիսկ շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի»,- ասաց Միրզոյանը։
Zham.am