«Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ կարոտած». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից
Դիտել նաև
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք»
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան
ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։
Դերասանուհին կադրումվառ հագուստ է կրում, արեւային ակնոց։ «Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ՝ կարոտած: Քաղաքը, որը թաքցնում է ձմռանն իր գույները, որպեսզի մարդի՛կ դառնան գունավոր ու հոգ տանեն իր մասին:
Քաղաքը, որը լռում է, երբ անհանգիստ է ու տխուր, և աղմկում, երբ գարնան սպասման մեջ է:
Քաղաքը՝ ծնողի պես ներող ու հասուն,երեխայի պես ծիծաղկոտ ու միամիտ իմ ԵՐևԱՆ- քաղաքը:
Արևալույսով թող բացվի նոր օրդ, խավարը վանվի ու մնա Լույսը:
Մնա Մարդը:
Մնա՛ Սերը»,- գրել է նա։

