Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
17
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

ԲԴԽ-ի կողմից այս ամենը թույլատրելը չի տեղավորվում նույնիսկ մաքիավելականության սկզբունքների մեջ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը ծանոթացել է դատավոր Բորիս Բախշիյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն ու ներկայացրել իր դիտարկումները:

«Կարդացի Դատավոր Բախշիյանի որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը։

Ին՞չ պետք է անի դատավորը, եթե ամբաստանյալը չարամտորեն չի ներակայանում դատական նիստին։ Դա կարող է առաջացնել երկու իրավական հետևանք՝ խափանման միջոցը խստով փոխելը (դատավարական պատասխանատվության միջոց) կամ ամբաստանյալին բերման ենթարկելը։ Այս այլընտրանքային որոշումներից որևէ մեկի կայացումը կախված է ամբաստանյալի հակաիրավական վարքագծի բնույթից և պարբերականությունից։

Ամբաստանյալի հակաիրավական վարքագծի դեպքում, նրա բացակայությամբ դատական նիստ անցկացնելը և խափանման միջոցը փոխելը չի խախտի նրա լսված լինելու իրավունքը, եթե նրա հակաիրավական արարքն այնպիսին է (պարբերականություն կամ վերջնականփախուստը, նիստին չմասնակցելու նրա կամահայտնության հստակություն և այլն), որից ակնհայտ է, որ ամբաստանյալն այդ արարքով փաստացի հրաժարվել է դատական նիստին մասնակցելու իրավունքից (իրավունքի կորուստ)։ Այս մասին երկար խոսելու կարիք չկա, տես Гамбарян, А. С. Отказ от права и вопросы уголовно-процессуального вмешательства /– Москва : Издательство "Юрлитинформ", 2018. – 352 с.)։ Այնուամենայնիվ, չպետք է ընկնել նաև հակառակ ծայրահեղության մեջ և ամբաստանյալի՝ ամեն չնչին առիթով նիստին չմասնակցելը համարել կալանք կիրառելու հիմք։

Դատավոր Բախշիյանի դեպքում՝ դատական ակտի օրինականությունը կախված է գործի հանգամանքներից, սակայն այն, որ այդ որոշումը դատախազությունը չի բողոքարկել, բավարար է պնդելու, որ դատախազությունը այն համարել է օրինական, հակառակ դեպքում՝ այն չբողոքարկելու այլ պատճառ (բացառությամբ դատախազի հանցավոր անգործությունից) չէր լինի։ Չբողոքարկելու մասին մնացյալ արդարացումներին պետք է հակադարձել ոչ թե կոշտ բառերով, այլ լուռ ժպիտով, քանի որ «արդարացողներն» էլ քաջ գիտակցում են իրավիճակը։

Այս պայմաններում կարգապահական վարույթը, թերևս կարող էր տեղավորվեր վերջին տարիներին, բոլորիս համար արդեն սովորական դարձած, դատավորների կարգապահական տեռորի քաղաքականության մեջ։

ԲԱՅՑ, դատախազի կողմից չբողոքարկված դատական ակտի համար, նույն դատախազության կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և ԲԴԽ-ի կողմից այս ամենը թույլատրելը չի տեղավորվում նույնիսկ մաքիավելականության բարոյազուրկ սկզբունքների մեջ։ Լա՛վ, այս գործով ԴԱՏԱՎՈՐԻՆ կալանավորելու թույլտվություն ․․․

Այս ամենի վերջնարդյունքը պարզ է՝ իրենց շքից առանց այդ էլ վախեցած դատավորները ահաբեկված են, նրանք (մասնագիտական արժանապատվության և կորպորատիվ դիմադրության փոխարեն) սկսել են հրատապ սերտել նեոմացոյականության գաղափարախոսությունը։ Ամոթազուրկ դատավորների կոհորտան ինտենսիվ ընդլայնվում է », - ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոֆեսորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>