Բայդենի և Էրդողայի օգնականները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները և «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի զսպումը»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հեռախոսով քննարկել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման։ Այս մասին ասվում է երեքշաբթի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սալիվանն ու Քալինն անդրադարձել են «տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի և Հայաստանի ջանքերին», ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ խորհրդականները քննարկել են նաև համատեղ ջանքերը՝ զսպելու ենթադրյալ «ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ Նրանք ընդգծել են իրենց համատեղ հանձնառությունը ինչպես շարունակական դիվանագիտական ներգրավվածությանը, այնպես էլ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ:
Zham.am