Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման համար պահանջում է ճանաչել տարածքային ամբողջականությունը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան։ Այդ մասին Կասպյան քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» խորագրով վեբինարի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, գրում է «РИА Новости»-ն։
«Այս համաձայնագիրը (խմբ․՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը) պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես՝ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա: Տարածաշրջանին անհրաժեշտ է նոր բրենդավորման ռազմավարություն: Ադրբեջանը պատրաստ է իր դերը կատարել Հարավային Կովկասի տարածաշրջան ինտեգրվելու գործում»,- ասել է Հաջիևը։
Նա նաև ընդգծել է, որ նոր տրանսպորտային միջանցքները, որոնք կբացվեն տարածաշրջանում, կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և վերածել ցամաքային ընդարձակ կապեր ունեցող երկրի։
Աղբյուր՝ 24news.am