Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Անկարայի եւ Բաքվի ռազմական համագործակցության մասին օրինագիծը
Օրինագիծը, որը Անկարայի եւ Բաքվի համար ռազմական ու պաշտպանական ոլորտներում համագործակցության շրջանակներում միասնաբար գործելու հնարավորություն է նախատեսում, ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Anadolu-ի տվյալներով, այս օրինագիծը պարունակում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»։ Այսօր Միլի Մեջլիսի լիագումար նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկումներից հետո նախագիծը դրվել է քվեարկության եւ ընդունվել առաջին ընթերցմամբ։
Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ օկուպացված հայկական Շուշի քաղաքում, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։