ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ավելի Նիկոլ, քան Ն.Փաշինյանն է, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գտնի. քաղաքագետ

Եթե ռուսական կողմը պարտություն կրեց ուկրաինական ճակատում, ապա այդ պարտությունը անմիջականորեն անդրադառնալու է Հայաստանի վրաYerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք հնարավոր ռազմական բախմանը:

Ինչպիսի՞ դրսևորում կունենա նշյալ բախումը Այսրկովկասում։ Քաղաքագետի կարծիքը հետևյալն է. «Եթե ռուսական կողմը պարտություն կրեց, ապա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կանցնի թուրքական կողմին։ Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է. մեզ համար ավելի դրական կլինի, եթե բախում չլինի։ Եթե Ռուսաստանը պարտվի, արդյունքում կստանանք թուլացած Ռուսաստան, կստեղծվի իրավիճակ, երբ Թուրքիայի գործընկեր Արևմուտքը կկարողանա Ռուսաստանին պարտադրել իր քաղաքական կամքը, իսկ դա էլ անմիջականորեն ազդելու է այս տարածաշրջանի վրա։ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատն էլ ընդհանրապես կփլուզվի, և այստեղ ոչ միայն կոմունիկացիաների վերահսկման խնդիրն է լինելու, այլև Արցախում ռուս խաղաղապահների խնդիրն է բարձրաձայնվելու, ինչպես նաև հայերի ֆիզիկական հայաթափման։ Հայաստանի երկու հանրապետությունների շահերից է բխում այն, որ Ռուսաստանը կարողանա ոչ միայն մինիմալ կորուստներով դուրս գալ ուկրաինական ճգնաժամից, այլև կարողանա Դոնբասի և Լուգանսկի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Բենիամին Մաթևոսյանի` ռուսական կողմը ելնում է այն թեզից, ըստ որի՝ քանի դեռ ուկրաինական ճգնաժամը չի ավարտվել, իրենք ինչ-որ հանգուցալուծման չեն հասել, Ռուսաստանին պետք չէ, որ այս տարածաշրջանում նոր պատերազմ լինի։

«Ռուսները հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն Անդրկովկասում ռուսական գործոնի իսպառ ոչնչացումն է. թուրքերը շահագրգռված չեն ՀՀ-ի հետ սահման բացելու հարցում, որպեսզի Բռնակոթ գյուղի Վաչիկը, որը ընտրել է Ն. Փաշինյանին, լավ ապրի։ Թուրքիան շահագրգռված է նրանով, որ ռուսական ներկայությունը վերացնեն թե՛ ՀՀ-ից և թե՛ Արցախից։ Ռուսաստանն ստեղծված իրավիճակում փորձում է քաղել իր շահը, նույն «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը, ըստ ամենայնի, անցնելու է ռուսական կողմին։ Մենք պետք է մի բան հասկանանք. այս գործընթացում հայկական կողմն ակտիվ ներգրավվել է, քանի որ այստեղ կոնկրետ հաշվարկ կա։ Իսկ հաշվարկը հետևյալն է` թե՛ Ռուսաստանը և թե՛ Արևմուտքը Հայաստանում կարող են մեկ այլ գործընկեր գտնել, որի հետ կարող են արդյունավետ աշխատել։ Թուրքիան և Ադրբեջանը միակ պետություններն են, որոնք Ն.Փաշինյանի հետ պատրաստ են աշխատել. ավելի Նիկոլ, քան Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գտնի։ Սրանից ելնելով է, որ Փաշինյանը, հասկանալով թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի շահերը, փորձում է ինչ-որ ակտիվ գործընթացներ իրականացնել»,- ասաց բանախոսը։

Քաղաքագետը հիշեցնում է` Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի գոյությունը Այսրկովկասում անընդունելի է։

«Եթե այս երկու պետությունները հասնեն իրենց նպատակին, ապա հաջորդ քայլը լինելու է ոչ միայն ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղելը, այլև հայկական պետականությունը ոչնչացնելը։ Եթե Փաշինյանին թվում է, թե թուրքերն իրեն պահելու են, որ ինքը լավ ապրի, Ռուսաստանից կարողանա հեռանալ և այլն, ապա՝ ո՛չ, իրեն պահելու են այնքան ժամանակ, մինչև կարողանան իրեն էլ, Հայաստանն էլ ոչնչացնել»,- ասաց Բ. Մաթևոսյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդառաջ շրջանառվող այն լուրերին, թե հնարավոր է ռուսական ռազմաբազան դուրս բերվի ՀՀ-ից, քաղաքագետի կարծիքով, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի ՀՀ-ից, ապա կվերածվենք նոր Սիրիայի։

«Եթե ռուսական ռազմաբազան այստեղ չլիներ, ապա հայկական պետականությունը ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Հենց ռուսական բազան այստեղ չեղավ, կոչնչանա այն միակ փրկօղակը, որը ներկայումս հայկական բանակի հետ մեզ թույլ է տալիս չվերածվել Սիրիայի։ Ռուսական ռազմաբազան թույլ է տալիս Հայաստանին չվերածվել Սիրիայի և թույլ չի տալիս թուրքական զորքերի մուտքը ՀՀ սուվերեն տարածք»,-եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։

  Լենա Կարապետյան
 Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>