Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար և այլն. այսօր նոր առաջարկներ կուղարկվեն ԱԺ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինն իրականացրել է ուսումնասիրություն, որի նպատակն է պաշտպանել (protect) և խթանել (promote) զինված ուժերում կանանց իրավունքները:

Հայաստանի Զինված ուժերում խտրականության արգելքի երաշխավորումը, կին զինծառայողների իրավունքների ապահովումն ու նրանց կարգավիճակի ու դերի բարձրացումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններից է:

Նախ, օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք (gender-neutral) է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև: Օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար:

Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների՝

1) Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները: 

Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ են հնարավորություն ունենանում արտահայտելու իրենց կարծիքը անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: 

Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը:

2) Դրանից բացի, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: 

Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է: 

Կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և առանձնազրույցների ընթացքում մեզ հայտնել են հենց կին զինծառայողները:

3) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: 

Սա այն խոչընդոտներից է, որի պատճառով կին զինծառայողները բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում և հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Բացի այդ, նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ: 

4) Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել:

5) Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ: 

6) Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, ինչը խոչընդոտ է կանանց համար զինվորական հաշվառման նպատակով դիմելու և հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար:

7) Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը:

Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: 

Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ:

8 ) Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն: 

Ամուսինները ստիպված են ընտրություն կատարել՝ կամ հրաժարվել վերապատրաստման գործուղումից, կամ վերապատրաստման գործուղման ժամանակահատվածում բնակվել առանձին կամ վերապատրաստման գործուղվող զինծառայողի ամուսինը (կինը) ստիպված է ազատվել զինվորական ծառայությունից, որպեսզի ամուսնու (կնոջ) հետ միասին բնակվի:

Վերը նշված խնդիրները տարիներ շարունակ բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ քննարկումների ժամանակ: 

Անհրաժեշտ է անհապաղ իրագործել նշված առաջարկները:

Այս ամենից զատ անհրաժեշտ է նաև հանրային իրազեկումներով բարձրացնել կնոջ դերը Զինված ուժերում (օրինակ՝ ավելացնել կանանց զինվորական առօրյան լուսաբանելու թիվը), փոխել մտածողությունը հրամանատարական մակարդակներում և այլն:

Այս հայտարարությամբ ներկայացված առաջարկները կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>