Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Հասարակությունը դուրս կգա՞ երկարատև թմբիրից

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստանի վերականգնման ուղղությամբ գրեթե ոչինչ չձեռնարկվեց, որի արդյունքում 2022 թվականին արդեն ավելի լուրջ մարտահրավերների ենք բախվում։ Նախ՝ հաշվի առնելով երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ պատերազմից հետո Հայաստանը պետք է անմիջապես ձեռնամուխ լիներ պետական և անվտանգային համակարգի բարեփոխմանը, անհրաժեշտ սպառազինությունների ձեռքբերմանը և տնտեսության վերականգնմանը։ Եթե այս ամենն արվեր ժամանակին, ապա Հայաստանի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին իրադրությունն այսօր այսքան սուր բնույթ չէր ստանա, ու հակառակորդը այսքան չէր լկտիանա, որ հանդգներ ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք ու հրաժարվեր հեռանալուց։

Բայց հետաքրքիրն այն է, որ պատերազմից արդեն մեկ տարի երկու ամիս ժամանակ է անցել, սակայն իշխանությունները հազիվ կարողանում են մի քանի ուղղաթիռ ձեռք բերել ու այդ ֆոնին փիառվել, թե իբր մեծ գործ են արել։ Սակայն ռազմավարական առումով խնդիր լուծելու համար անհրաժեշտ է պետական մակարդակի լուրջ աշխատանք։ Ցավալի է, բայց փաստ, որ պետական համակարգը լիովին քարուքանդ վիճակում է գտնվում, մի կողմից՝ պրոֆեսիոնալիզմն անտեսված է, մյուս կողմից էլ՝ ինչքան նորահայտ ու դիլետանտ դեմքեր կան, որոնք 2018 թվականին քայլելուց և իշխանություններին հաճոյանալուց բացի ոչինչով աչքի չեն ընկել, Փաշինյանի կողմից նշանակվում են ամենապատասխանատու պաշտոններում։

Ու Փաշինյանն էլ իր խոսքում կադրերի նշանակման այս մոտեցումն անընդհատ արդարացնում է նրանով, թե որքան կարևոր է, որ կարևորագույն պաշտոններում քաղաքական դեմքեր լինեն և քաղաքական պատասխանատվություն վերցնեն իրենց ուսերին։ Սակայն հարցն այն է, թե ինչքանո՞վ է, օրինակ՝ նպատակահարմար քաղաքական պատասխանատվությունը դեսպանների պաշտոններում քպականների նշանակման դեպքում, երբ միևնույնն է, այդ մարդիկ արտաքին քաղաքականության նրբություններին չեն տիրապետում և ընդունակ չեն արտաքին աշխարհում առաջ մղել Հայաստանի շահերը։ Այլ իմաստով՝ այսպիսի պրակտիկան կարելի է հասկանալ հետևյալ կերպ՝ Փաշինյանին պետք է, որ պետական համակարգի կարևորագույն օղակներում այնպիսի մարդիկ լինեն, որոնք իր գծած քաղաքական կուրսից մեկ միլիմետր չեն շեղվի, եթե նույնիսկ այդ կուրսը շատ դեպքերում հակասում է պետության շահերին։

Բացի դրանից, պետական համակարգը չափից դուրս բևեռացած է ու միայն մեկ անձի շուրջ է կառուցված։ Եվ պատահական չէ, որ քննադատական խոսքի կամ սոցցանցային հավանումների պատճառով մարդկանց կարող են աշխատանքից ազատել, ընդհուպ հետապնդումների ենթարկել։ Սուպերվարչապետական համակարգն էլ ծայրահեղ դրսևորումներ է ունենում, քանի որ փոխզսպման և հաշվետվողականության սկզբունքները չեն գործում, և Փաշինյանն ում ցանկանում, ինչ պաշտոնում ցանկանում, նշանակում է՝ առանց նշանակման նպատակահարմարությունը ներկայացնելու և հանրության առջև հաշվետու լինելու։ Դրա արդյունքում անվերջ նշանակումների ու ազատումների տեղապտույտում ենք։ Առաջիկայում էլ իշխանությունները նախագահ «կնշանակեն» իրենց քաղաքական շրջանակին հարող անձանցից մեկին, ու արդեն սուպերավտորիտարիզմը պատրաստ է։ Պետական համակարգի հետ մեկտեղ թշվառ վիճակի մեջ է հայտնվել տնտեսությունը։

Եվ անցած տարվա տնտեսական աճի մի զգալի հատվածը, որը հիմնված չէ հավելյալ արժեքի ստեղծման վրա, ուղղակի պղպջակ է։ Օրինակ՝ անցյալ տարի զգալիորեն աճել են խաղադրույքների ծավալներն ու դրանից եկող եկամուտները։ Եվ այս ոլորտում ներդրված գումարների ծավալը հասել է ՀՀ պետական բյուջեի ծախսերի չափին կամ ՀՆԱ-ի 2530 տոկոսին։ Իսկ խաղային ոլորտի վրա հիմնված առաջընթաց ապահովող տնտեսություն կառուցել հնարավոր չէ։ Հայաստանը պետք է մտածի սեփական արտադրությունը և ծառայությունները բարձր որակով կազմակերպելու և արտահանելու մասին, բայց իշխանությունները չեն ցանկանում կամ ընդունակ չեն այս ուղղությամբ մտածել։ Ոլորտի պատասխանատուների տրամաբանությունը տեղավորվում է միայն հանքերի գերշահագործման շրջանակներում։

Պղնձի գինը կբարձրանա, ՀՀ տնտեսությունը մի քիչ կշնչի, գինը կիջնի, տնտեսությունը ծանր վիճակում կհայտնվի։ Բացի դրանից, ներկայիս փուլում գնաճային ճնշումը հասել է առավելագույնի, թանկացել են դիզվառելիքը, բենզինը, էլեկտրաէներգիան, ջուրը, շուտով, ըստ երևույթին, թանկանալու է նաև բնական գազը։ Ու գրեթե ոլորտ չկա, որտեղ գնաճն իր ազդեցությունը չի թողնում։ Եվ սա այն պարագայում, երբ բնակչության եկամուտները չեն ավելացել։ Իսկ եթե տնտեսության մեջ իրավիճակն այսքան բարդ է, ապա պարզ է, որ առանց համապատասխան տնտեսական ներուժ ունենալու հնարավոր չէ կարգի բերել անվտանգության համակարգը, բարեփոխել զինված ուժերն ու արդիական սպառազինություններ ձեռք բերել։

Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, որ այս իրադրության պայմաններում զանգվածային բողոքի դրսևորումներ չկան այն դեպքում, երբ, օրինակ՝ տարիներ առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հուժկու ակցիաներ էին տեղի ունենում։ Միգուցե այս իրողությունը պատերազմից ու անցյալ տարի պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների վերարտադրման հետևանքով առաջացած ապատիայի ու հուսալքության արդյո՞ւնք է։ Դժվար է ասել: Բայց իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ առաջիկա ամիսներին երկրի սոցիալտնտեսական վիճակը կարող է այնքան վատանալ, որ դանակը ոսկորին կհասնի ու հազարավոր մարդիկ, այլ ելք չունենալով, ի վերջո դուրս կգան երկարատև թմբիրից ու կոնկրետ պահանջներ կներկայացնեն իշխանություններին։ Մանավանդ, առաջիկայում գարուն է, իսկ գարնանը, որպես կանոն, ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>