Ադրբեջանցի գործիչը կոչ է արել Էրդողանին «ազատագրել» Ղարաբաղը
Ադրբեջանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը` Արիֆ Հաջիլին, կոչով դիմել է Էրդողանին, որպեսզի վերջինս գրավի Ղարաբաղը: «Ղարաբաղի պրոբլեմը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի պրոբլեմն է, և եթե Թուրքիայի նախագահը կարողանում է արհամարհել միջազգային ատյաններին, ապա ինչու նա չի կարող հրաման տալ թուրքական բանակին` գրավել Ղարաբաղը: Ումի՞ց է նա մտահոգվում նման քայլ կատարելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է սույն ադրբեջանական գործիչը:
Zham.am