ԵԱՀԿ ԽՎ. Կոչ ենք անում անհապաղ առարկայական բանակցություններ սկսել հակամարտության շուտափույթ կարգավորման համար
Երեկ՝ հուլիսի 9-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում 26-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում ընդունել է Մինսկի հռչակագիրը, որում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի վերջին խախտումների և վերսկսված ռազմական գործողությունների առնչությամբ:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նաև խորը ափսոսանք է հայտնել հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության առնչությամբ և կոչ արել կողմերին անհապաղ առարկայական բանակցություններ սկսել հակամարտության շուտափույթ կայուն կարգավորման հասնելու համար:
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Zham.am