Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Հայկական լոլիկը վերացման եզրին է. թուրքական էժան ապրանքի ու թանկ գազի հնարավոր հետևանքները

Թուրքական ու պարսկական էժան լոլիկ–վարունգի ֆոնին առանց այդ էլ թանկ հայկական բանջարեղենը կարող է ավելի թանկանալ` վերջնականապես դուրս մղվելով սեփական երկրի շուկայից։ Գյուղմթերքի արտադրության ներկա ու կանխատեսվող խնդիրների մասին Sputnik Արմենիային պատմել են Արարատի մարզի ջերմոցների սեփականատերերը։

Լոլի՞կ, թե՞ հապալաս. գազի թանկացումը նոր հարցերի առաջ է կանգնեցրել հայաստանցի ջերմոցատերերին

Գեղանիստ գյուղում գործող ջերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյանն արդեն հաշվարկել է` եթե գազի գինն ավելանա ևս 30-35 դրամով, ջերմոցային տնտեսությունները կմնան առանց շահույթի։

«Ջերմոցներում աճեցված 1 կգ պոմիդորի ինքնարժեքը գազի գործող գներով 400-500 դրամ է։ Դրա 70-80 տոկոսը միայն գազի գինն է։ Եթե այն ևս 30-35 տոկոսով ավելանա, մեր շահույթը կհավասարվի զրոյի»,–ասաց տնտեսվարողը։

Նշենք, որ այսօր ջերմատներն ու ջերմոցները գազի 1 խմ–ի դիմաց 107-110 դրամ են վճարում` կախված տվյալ պահին ՀՀ–ում սահմանված դոլարի փոխարժեքից։ Բանն այն է, որ դեռ 2016թ–ից, ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով կառավարությունը որոշել էր որոշակի չափով սուբսիդավորվել գյուղատնտեսական բիզնեսի ծախսած գազի գինը։

Բայց եթե գազը ջերմոցների համար թանկանա մինչև 140 դրամ, ապա տեղական լոլիկի ինքնարժեքը կարող է 700 դրամի հասնել։

Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյանն էլ նշեց, որ եթե գազի գինը բարձրանա ապրիլից, այս տարվա բերքի գնի վրա այն դեռ չի ազդի, քանի որ մինչ այդ ջեռուցման սեզոնն ավարտված կլինի։ Թանկացման հետևանքները ջերմատներում կզգան արդեն հաջորդ տարի, երբ ստիպված կլինեն որոշել` ցանել լոլիկ, թե չցանել։

«Մյուս տարի արդեն ես կմտածեմ` դնե՞մ ձմեռը պոմիդոր, թե՞ չդնեմ, թե՞ դնեմ գարնանը, որ ավելի քիչ գազ ծախսեմ կամ ոչ թե պոմիդոր–վարունգ դնեմ, այլ ուրիշ բան, օրինակ` հապալաս, որը պահանջում է +5-ից +7 աստիճան, որ քիչ գազի ծախսով, բայց նաև քիչ եկամուտով աշխատեմ։ Որովհետև ջերմոցը կա, հո չե՞ս քանդելու։ Ստիպված պետք է մտածես` ինչ անես»,–ասաց Համբարչյանը։

Փոխարենը գյուղատնտեսները համոզված են` տեղական լոլիկի գինը գազի թանկացումից չի բարձրանա։ Այն ուղղակի բարձրանալու տեղ չունի։ Եթե հարևան երկրներից լոլիկի 1 կգ–ը 300-400 դրամով է գալիս Հայաստան, թանկանալու դեպքում տեղական լոլիկն ուղղակի դուրս կմնա մրցակցությունից։

Թուրքական լոլիկը կլցվի Հայաստան, հայկականը կդառնա դելիկատես

Այս խնդիրն էլ ավելի ակնհայտ կդառնա Թուրքիայի հետ սահմանները բացելու ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում։ Շուկայի մասնակիցների համոզմամբ` այդ ժամանակ թուրքական լոլիկն ավելի մեծ թափով կլցվի տեղական շուկա։

«Հիմա էլ ժամանակ է լինում, որ տեղական շուկան ողողվում է թուրքական անհայտ ծագման ապրանքներով։ Խնդրեմ, մոնիթորինգ արեք մեծածախ շուկաներում, կտեսնեք, որ այսօր էլ առանց այդ հարաբերությունների, այդ ներկրումները շատ լուրջ ազդեցություն են ունենում մեր տեղական արտադրանքի գնի վրա»,–ասում է Հրաչյա Բաբախանյանը։

Բանն այն է, որ էժան գյուղմթերքի հատկապես մեծաքանակ ներկրումների ֆոնին տեղական արտադրողներն իրենց տեղը շուկայում չկորցնելու համար ստիպված են լինում իրենց ապրանքի գինը համապատասխանեցնել ներմուծվածի գնին, շատ հաճախ` ի վնաս իրենց։

«Օրինակ` հաշվում ես, որ լոլիկի 1 կգ–ը պետք է վաճառես 700 դրամով, բայց հանկարծ ներմուծվում է թուրքական էժան ապրանք, ու այդ 700 դրամը դառնում է 300-400 դրամ»,–Բաբախանյանը։

Բանն այն է, որ թե՛ թուրքական, թե՛ պարսկական գյուղմթերքի ինքնարժեքը հայկականի համեմատ բավական ցածր է` նախ ի հաշիվ այդ երկրների բնակլիմայական պայմանների, որտեղ ջերմոցներն անգամ ձմռանը միայն անոմալ ցրտերի դեպքում են ջեռուցվում, ապա նաև` այդ երկրներում գյուղմթերքի արտադրության բնագավառին տրվող բազմատեսակ սուբսիդիաների հաշվին։

Կյանքի 35 տարիներից 15-ը այդ բնագավառում անցկացրած Կարեն Համբարչյանը հայկական լոլիկի ապագայի մասին մեր մտահոգությանն ի պատասխան ասաց, որ հայկական լոլիկը չի վերանա, այն ուղղակի կդառնա տարվա մեջ միայն մի քանի ամիս հանդիպող եզակի ապրանք։

«Մենք հիմա տարվա 4 ամիսներին են թուրքական, պարսկական լոլիկ ուտում, մնացած ամիսներին` մերը, էդ դեպքում հակառակն է լինելու` 8 ամիս թուրքական կամ պարսկական ենք ուտելու,մնացած 3-4 ամիսը` մեր խեղճ գյուղացու արտադրանքը։ Որովհետև առանց ջերմոցների տեղական բերք միայն մի երկու ամիս ենք ստանալու»,–նշեց գործարարը։

Գյուղատնտեսությունը վտանգված է, իսկ Հայաստանում նույնիսկ նախարարություն չկա

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայ գործարարների մտահոգությունների ու տխուր կանխատեսումների հետ համամիտ է։ «Թուրքական արտադրանքի ներմուծումը միանշանակ լուրջ հարված կլինի մեր տեղական արտադրողներին։ Իսկ եթե դրան գումարենք նաև գազի գնի շարունակական թանկացումը, ապա սա ուղղակի կործանարար ազդեցություն կունենա ոլորտի վրա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մասնագետը։

Պետրոսյանը չբացառեց, որ հարևան ոչ բարեկամ երկիրը, ստեղծված իրավիճակից օգտվելով, կարող է անգամ նպատակադրված ձևով կործանել ՀՀ գյուղատնտեսությունը։

Ինչ վերաբերում է պետության գործառույթին, նախկին փոխնախարարն արձանագրեց, որ ՀՀ գործող կառավարությունում այդ ոլորտով զբաղվող գերատեսչություն անգամ չկա, իսկ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող կառույցը միայն փոքր խնդիրների լուծումներ է առաջարկում` առանց խնդիրների խորքային ուսումնասիրության ու իրավիճակի գնահատման։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>